Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նախրի մի մասը, որ տարել էին թուրքերը, դիրքերից արդեն շատ էին հեռացել և մերոնք այն չկարողացան վերադարձնել։ Երեկոյան փոխհրաձգությունը դադարեցվեց։ Մերոնք վերադարձան գյուղ՝ տալով մեկ վիրավոր[1]:

Զ. Դիդմամիշվիլու օրագրի համաձայն, ծաղրութցի նախրապանը մահացու էր վիրավորվել, և կռվին էլ մասնակցել էր մեր հրետանին (քաղաքի բարձունքներից երեք թնդանոթներից կրակ էին բացել թշնամու վրա):

Հայկական գյուղերից ամենածանրը Ծղարբիլայի (Ծղալթբիլա) վիճակն էր։ Այն երեք կողմից շրջապատված էր թուրքական բազմաթիվ գյուղերով։ Պատկերավոր ասած, թերակղզու նման խրված էր թուրքական ծովի մեջ։ Ծղալթբիլան երևի հենց իր նման դիրքի պատճառով է, որ միշտ հայտնի է եղել իբրև ռազմունակ և քաջ գյուղ։ Բնականաբար, իրենց չար ու անհանգիստ հարևանների հաճախակի ոտնձգությունների պատճառով ծղարբիլացիները ստիպված հաճախակի զենք են վերցրել կռվել իրենց ինչքի, պատվի ու արժանապատվության համար, իրենց գոյության համար, որի շնորհիվ էլ դարձել են մարտունակ, քաջ և անվեհեր։ Ծղալթբիլացիների քաջության լավագույն գրավականն են երկու փայլուն հաղթանակները՝ ապրիլի կեսերին և ապրիլի 27-ին տեղի ունեցած կռիվների ժամանակ։

Առաջին դեպքում թուրքերը հարձակվել էին Ծղարթբիլայի նախրի վրա, սակայն վրա հասած ծղալթբիլացի զինված տղաները սպանել էին ավազակներից երկուսին, իսկ մյուսները ստիպված դիմել էին փախուստի։

Ապրիլի 27-ին, նախորդ ջարդից դաս չքաղած թուրք ավազակների մի ստվար ջոկատ դարձյալ փորձեց քշել գյուղի նախիրը, սակայն Ծղալթբիլայի հետախույզները հարձակվելով նրանց վրա՝ մատնեցին փախուստի և անասուններն ազատեցին նրանց ձեռքից։

Այս դեպքի մասին լուրը հասավ Ծղալթբիլա և մոտակա թուրքական գյուղերը։ Ծղալթբիլացիները և Ջախսուի թուրքերի զինված ամբոխը իրար հանդիպեցին Բադելայի կամրջի մոտ և մինչև ուշ երեկո տեղի ունեցավ կատաղի կռիվ։

Չնայած թուրքերը բազմապատիկ անգամ շատ էին

  1. Տե՛ս «Շարժում», 1918 թ., № 28։