Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մերոնցից, բայց ոչինչ անել չկարողացան, այլ ունեցան կորուստներ, իսկ մերոնք ոչ մի կորուստ չտվեցին։

Հաջորդ օրն անցավ խաղաղ, որովհետև լավ դաս ստացած թշնամին այլևս սիրտ չարեց կռվի բռնվել հայորդիների հետ։ Միայն նրանց կողմից արձակված գնդակը ջարդեց մեր տղաներից մեկի թևը, որն ստիպված անդամատեցին[1]:

Հավանաբար ապրիլի 27-ի թեժ կռվին, Ջախսուի շրջանի տասնյակ թուրքական գյուղերի բազմամբոխ զինված ուժերի դեմ ծղալթբիլացիներին մենակ չթողնելու նպատակով, այդ օրը, Զ. Դիդմամիշվիլու վկայությամբ, տեղ էր հասել քաղաքի հայկական հեծելազորը…[2]

ԾՈԻՂՈԻԹԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

Ախալցխայի և գավառի հայերի ու վրացիների այս ծանր վիճակը մտահոգում և խիստ անհանգստացնում էր հարևան հայկական և վրացական գավառների բնակչությանը, ինչպես և ամբողջ Անդրկովկասի քրիստոնյաներին։ Գորիից Բորժոմի էր ժամանել 180 մարդուց բաղկացած վրացական կարմիր գվարդիան, տեղական ուժերի հետ Ածղուրի ճանապարհը բացելու համար, սակայն գեներալ Արջևանիձեն, գտնելով, որ տեղական թուրքերի դեմ հարձակողական գործողություններ մղելը կարող է խանգարել Բաթումի բանակցություներին և բացասաբար անդրադառնալ դրանց վրա, արգելեց։

Նույն պատճառաբանությամբ նա Թիֆլիս վերադարձրեց թիֆլիսաբնակ 43 այն ախալցխացիներին, որոնք իրենց զենքով ու զինամթերքով զինավառ, եկել էին Բորժոմի՝ իրենց հայրենակիցներին սատար կանգնելու…

Ախալխալաքից Բորժոմի էր ժամանալ նաև Ուսուլ-Խեչոն, Գ. Արջևանիձեից օգնություն խնդրելու՝ Ախալքալաքի կողմից Ասպինձայի վրայով Ախալցխայի ճանապարհը բացելու համար։ Գեներալը որոշ խոստումներ տվեց Ուսուլ-Խեչոյին և ինչ-որ աննշան չափով հետագայում այն կատարեց…

  1. Տե՛ս «Շարժում», 1918 թ., № 28։
  2. Տե՛ս Զ. Դիդմամիշվիլի, օրագիր։