Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«ապացուցում էին», որ Ախալցխան պատմականորեն ազգագրական տեսակետից մահմեդական կանտոն է և ոչ վրացական տարածք[1]:

Թուրք բեկերը՝ Օմար-էֆենդին, որն իրեն բոլշևիկ էր հայտարարում, և Սարվար-բեգ Աթաբեգովը, քաղաքի ղեկավարներին սպառնում էին՝ իրենց պահանջները չկատարելու դեպքում քաղաքը ենթարկել պաշարման և գրավել այն…

Դեկտեմբերի 27-ի ժամը 13-ին բանակցությունները շարունակվեցին Զինվորական խորհրդի սրահում, որտեղ բեկերը համառորեն կրկնում էին իրենց պահանջները: Ախալցխայի քաղաքագլուխ Զ. Զորյանը քաղաքային վարչության անունից պատասխանեց, որ գավառի թուրքական ինքնավարության հարցը կարող է լուծել միայն Կովկասյան կոմիսարիատը, իսկ ինչ վերաբերվում է զինված թուրքերի քաղաք մտնելուն, ապա այդ բանը քաղաքի բնակչությունն ու ղեկավարությունը երբեք թույլ չեն տա:

Թուրքերի ներկայացուցիչները քաղաքի ղեկավարներին ներկայացրին վերջնագիր՝ իրենց պահանջները կատարել մինչև հաջորդ օրվա (դեկտեմբերի 28ի) ժամը 14-ը. չկատարելու դեպքում սպառնում էին մտնել քաղաք:

Բանակցությունների ընթացքում քաղաքի բնակչությունը խռնվել էր դրսում և քաղաքի ղեկավարներից զենք էր պահանջում:

Իսկ թուրքական զինված ամբոխը քաղաքի ղեկավարների վրա ճնշում գործադրելու և բանակցությունների ելքը թուրքերի օգտին վճռելու նպատակով անցավ հարձակման: Լուր տարածվեց, որ թուրքերը շղթաներ կազմած մոտենում են քաղաքին:

Մարդիկ ուղարկվեցին թուրքերին ընդառաջ, որ դադարեցնեն առաջխաղացումը, քանի դեռ չեն վերջացել բանակցությունները… Թուրքերը այդ օրը բավարարվեցին քաղաքի մերձակայքի բլուրները գրավելով և նախապատրաստվելով հաջորդ օրը, քաղաքի ղեկավարների կողմից իրենց ներկայացրած վերջնադրի մերժման դեպքում, դիմել մարտական գործողությունների…

Երեկոյան Զորի Զորյանը հեռագրում է Թիֆլիս Կովկասյան կոմիսարիատին՝ ներկայացնելով Ախալցխայի ծանր

  1. «Արև» (Բաքու), 1918 թ., № 2