Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թուրքերի նոր ուժերի և գրոհով գրավեց նրանց դիրքերը: Թուրքերն այստեղ մեծ կորուստներ տվեցին։

Հայկական գյուղերի զինված ուժերը ընդհուպ մոտեցան թուրքերի Քիսատիպի դիրքերին, որոնք ևս գրավելուց հետո արդեն կհայտնվեին Ուրավելի հովտում։ Մերոնց կողմից այս արգելքի հաղթահարումը նույնպես իրենից մեծ դժվարություն չէր ներկայացնում և միանգամայն իրականանալի էր։ Սակայն Ծղալթբիլայից լուր ստացվեց, որ թուրքերը մեծ ուժերով՝ օսմանյան բանակի զինվորների հետ միասին մոտենում են հայկական գյուղերին…

Բնականաբար, այլևս ոչ մի ուժ չէր կարող հայ գյուղացիներին պահել։ Նրանք արագորեն շտապեցին իրենց հայրենի գյուղերը պաշտպանելու։ Ճիշտ է, նրանք շուտ վերադարձան, սակայն իրենց առջև դրված խնդիրը հիմնականում կատարեցին…

Թուրքերի կողմից սկսված Ծուղրութի ճակատամարտը, որ տեղի ունեցավ մայիսի 3(16) — 4(17)-ը, ինչպես նաև հարձակումը հայկական մյուս գյուղերի վրա, նույնպես տակտիկական քայլ էր, որը նրանց կողմից կատարվեց Ուրավելի ենթաշրջանի թուրքերի վրա հայերի և վրացիների ճնշումը թուլացնելու նպատակով։ Ռազմական տակտիկայի այս ճիշտ և մտածված քայլերը խոսում էր այն մասին, որ գավառում հայտնվել էին Թուրքիայի կանոնավոր բանակի բարձրաստիճան սպաներ՝ իրենց զինվորների հետ միասին։ Գավառում արդեն շատ կային օսմանյան թնդանոթներ, հրացաններ և զենքի այլ տեսակներ։

Մուսխի համար տեղի ունեցող ռազմական գործողությունների հետ միաժամանակ կռիվներ էին տեղի ունենում նաև Մինաձեի կամրջի մոտ։ Ինչպես վերևում ասվեց, հայկական գումարտակը հանձնարարություն էր ստացել Մուսխ շարժվող հայ-վրացական ուժերի ձախ թևով հարձակվելով՝ գրավել Քուռ գետի աջ ափին գտնվող Մինաձե (Մինազ) թուրքական գյուղը և Ախալցխա-Ախալքալաք ճանապարհով շարժվել Մուսխի ուղղությամբ, այնտեղ միանալ գեներալ Մաղաշվիլու ուժերին[1]։

Նորից եմ կրկնում, սա տակտիկա էր՝ գավառի հյուսիս-

  1. Տե՛ս Զ. Դիդմամիշվիլի, օրագիր։