Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եգիպտացորենի ալյուրի պաշարները։ Քաղաքին սպասվում է սով։ Բնակչության մեծամասնությունը սնվում է փտած և փչացած կարտոֆիլով։ Կվերջանա նաև կարտոֆիլի պաշարը և սովը կտիրի քաղաքում»[1]։

Հացը հարկավոր էր հայթայթել միայն պաշարված տարածքում, ներքին միջոցներից…

Այդ նպատակով քաղաքի պարենային կոմիտեի նախագահը մայիսի սկզբներին քաղաքային ինքնապաշտպանության մի խումբ հեծյալներով գնացել էր հայկական գյուղերը՝ հաց գնելու։ Նա այդ առաջին շրջագայության ընթացքում հասել էր նրան, որ Մեծ Պամաճ, Փոքր Պամաճ, Օռալ և Ղուլալիս գյուղերի բնակիչները խոստացել էին 250 փութ ցորեն և գարի տալ, իսկ Սազել գյուղի բնակիչները խոստացել էին գյուղի բարձունքում տեղավորված հրետանային մարտկոցի 18 զինվորներին մշտապես կերակրել և քաղաքի պարենային կոմիտեի վրայից վերցնել այդ հոգսը[2]։

Մայիսի 12-ին պարենային կոմիտեի նախագահը երկրորդ շրջագայության դուրս գալով իր զինված խմբով շարժվեց նախկին թուրքական Արջուլա և Անդա գյուղերի ուղղությամբ։ Այդ գյուղերի բնակիչները փախչելիս չէին հասցրել ամեն ինչ տանել իրենց հետ։ Հայկական հեծելախումբը, անտառով անցնելիս թուրքերի կողմից ենթարկվում է հարձակման, սակայն մեր տղաները նրանց (թուրքերին) հեշտությամբ հալածելով հեռու՝ դեպի անտառի խորքերը, շարժվում են դեպի իրենց նպատակը։ Խմբին, որը Արջուլում հաց էր փնտրում, հաջողվում է հայտնաբերել ցորենի, գարու և եգիտպտացորենի մի պահեստ։

Պարենային կոմիտեի նախագահը վերադառնալով քաղաք՝ այդ մասին զեկուցում է գեներալ Մաղաշվիլուն և թույլտվություն խնդրում հացը քաղաք տեղափոխելու համար։ Գեներալը նախ զարմանում է, ոը նրանց հաջողվել է Արջուլ մտնել, որովհետև նա կարծում էր, թե գյուղը նորից թուրքերի ձեռքին է, ապա թույլ է տալիս այդ գտնված հացը տեղափոխել քաղաք։

Նույն օրվա երեկոյան պարենային կոմիտեի նախագահի

  1. Տե՛ս Զ. Դիդմամիշվիլի, օրագիր։
  2. Տե՛ս «Շարժում», 1918 թ., № 30: