Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գլխավորությամբ քաղաքի ինքնապաշտպանության մի ստվար ջոկատ՝ փոխադրամիջոցներով շարժվեց Արջուլ և այնտեղից քաղաք տեղափոխեց 480 փութ հացահատիկ։

Գեներալ Մաղաշվիլու կարգադրությամբ 174 փութ հացահատիկ ուղարկվեց Մուսխից գաղթաց վրացի գյուղացիներին, որոնք խիստ կարիքի մեջ էին։ Ւսկ մնացածը տարվեց պարենային կոմիտեի պահեստը[1]։

Քաղաքային վարչության որոշմամբ մայիսի 22-ից սկսած քաղաքի պարենային կոմիտեն պետք է ձրի կարտոֆիլ բաժաներ կարիքավոր քաղաքացիներին։ Այդ նպատակով 300 փութ կարտոֆիլ դրված էր «Ախալցխայի կոոպերատիվ» սպառողական ընկերության տրամադրության տակ, որպեսզի հացի կտրոնների համապատասխան՝ յուրաքանչյուր անձին 10 գրվանքա (ֆունտ` 409 գրամ) չափով բաժանեին։

Մայիսի 14-ին, քաղաքագլուխ Զ. Զորյանի առաջարկությամբ Քաղաքային դուման որոշել էր մատչելի գներով (փութը 80 կոպեկով), մեկ մարդուն 10 ֆունտ հաշվով, 2000 փութ կարտոֆիլ բաժանել։ Քաղաքագլուխը գտնում էր, որ այդ օգնությունը կունենա նաև այն առավելությունը, որ կարտոֆիլը որոշ չափով կկարողանա փոխարինել հացին։ Իսկ այդ ծախսի համար վարչությունն առաջարկում է նախահաշվի մեջ մտցնել 2000 ռուբլի։

Քաղաքային դուման, Քաղաքային վարչության խնդրանքով որոշեց 10000 ռուբլի հատկացնել՝ քաղաքում կարիքավորների համար էժանագին ճաշարաններ բացելու նպատակով։

Քաղաքի հրեաների ռաբբու՝ Բաազովի, առաջարկությամբ, նկատի ունենալով հրեաների ազգային առանձնահատկությունները՝ սովորությունները, ծեսերը, որոշում է նրանց համար առանձին ճաշարան բացել։

Ստեղծվում է հանձնաժողով։ Մայիսի 16(29)-ին այն իր առաջին նիստն է գումարում և անմիջապես անցնում գործնական քայլերի[2]։ Այսպիսի օպերատիվությամբ էին աշխատում շրջապատման մեջ գտնվող քաղաքում…

  1. Տե՛ս «Շարժում», 1918 թ. № 32 և 33։ Նաև Զ. Դիդմամիշվիլի, օրագիր։
  2. Տե՛ս «Շարժում», 1918 թ., № 31, № 32, № 33։