Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պարենային հարցը լուծելու համար հարկավոր էր փող։ Իսկ պետական բանկի տեղական բաժանմունքի գանձարանը դատարկվել էր, և այլևս թղթադրամ չկար աշխատավարձի, գնումների և զանազան դրամական գործարքներ կատարելու համար։ Դրամական ճգնաժամը մեղմացնելու նպատակով լրացուցիչ տուրքեր էին գրվում ունևորների վրա, մասամբ էլ կատարում էին բռնագրավումներ…[1]

ՍԱԴՐԻՉ ԼՈԻՐԵՐ ՀՐԵԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մայիսին սկսեցին լուրեր պտտվել քաղաքում, թե իբր քաղաքի հրեաները մեծ քանակությամբ վիրակապեր են տանում թուրքական գյուղերը, հրեաները պատրաստվում են քաղաքի կամուրջն այրել, հրեաների մեջ լրտեսներ կան և այլև։

Քաղաքում մի շարք դյուրահավատ մարդիկ այդ սուտ լուրերն ընդունում էին հալած յուղի տեղ և պահանջում էին նրանց այդ «արարքների» նկատմամբ միջոցներ ձեռնարկել… Առանձնապես «կամուրջն այրելու» լուրը շատ է անհանգստացնում միլիցիայի պետ Թեյմուրազովին (Թեյմուրազյան)։

Վերջինս առանց լրջորեն ստուգելու, թե այդ լուրերը որքանով են ճիշտ ու հիմնավոր, գիշերը պահակներ է կարգում կամրջի վրա, որը իրավամբ վիրավորանք է պատճառում հին քաղաքի հրեա բնակչությանը։ Իհարկե, որևէ հիմք չկար թեկուզ աննշան կասկածանքի համար։

Միլիցիայի պետի հրամանով ձերբակալել էին հին քաղաքի չորս բնակիչների (հրեա), որոնք իբրև թե չստեր և վիրակապի համար համապատասխան նյութեր են պատրաստել, որպեսզի տանեն թուրքական գյուղեր վաճառելու…[2]

Բարեբախտաբար քաղաքի ղեկավարությունը շուտ կարողացավ կանխել այդ սադրանքը։ «Շարժում» թերթը տպագրեց քաղաքային վարչության անդամ Ա. Ավագյանի խոսքը («Վրդովեցուցիչ վերաբերմունք»)[3], որտեղ նա մասնավորապես

  1. Տե՛ս «Բանբեր Հայաստանի արխիվների», 1918 թ., № 1, էջ 151:
  2. Տե՛ս «Շարժում», 1918 թ. № 31:
  3. Տե՛ս «Շարժում», 1918 թ., № 31: