Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կացությունը և օգնություն է խնդրում. «… Թուրքերը պահանջում են իրենց հանձնել բերդն ու զինարանը և թույլ տալ իրենց քաղաք մտնել: Զինված թուրքերի ըմբոստացման իսկական պատճառը էմիսարների դրդումներն են, որոնք ապացուցանում են, որ Ախալցխան պատմականորեն ազգագրական տեսակետից մահմեդական կանտոն է և ոչ վրացական: Անհրաժեշտ է շուտափույթ օգնություն ուղարկել՝ երեք կարգի զենք ունեցող խոշոր զինվորական մի մաս, Չխենկելին կամ իր օգնականներն անմիջապես թող արտակարգ միջոցների դիմեն: Վաղը ժամը 2-ին (14:00-ին) լրանում է թուրքերի ներկայացրած ուլտիմատումի պայմանաժամը: Տեղական զորամասը խիստ փոքրաթիվ է և անհուսալի: Քաղաքն անպաշտպան է… Տեղական ժողովրդի տրամադրությունն ընկճված չէ: Պիտի պաշտպանենք մինչև վերջին հնարավորությունը քաղաքացիների շահերը…»[1] - գրում է քաղաքագլուխն իր հեռագրում:

Հեռագրեր հղվեցին նաև հարևան գավառներն ու քաղաքները՝ Ախալքալաք, Բորժոմի և այլն:

Թուրքերի վերջնագրին պատասխանելու համար դեկտեմբերի 28-ի ժ. 10-ին նշանակված էր խորհրդակցություն, որին մասնակցեցին՝ քաղաքի ու գավառի զինվորների, բանվորների և գյուղացիների խորհուրդների ներկայացուցիչները, Կլդե շրջանի թուրք պատգամավորները, Աբասթումանից հրավիրված սահմանադիր ժողովի անդամ Բումիշվիլին, նախորդ գիշեր Թիֆլիսից, Ախալցխայի գավառում ազգային զորամասեր կազմակերպելու նպատակով, ժամանած հայ և ռուս ազգային խորհուրդների ներկայացուցիչները և վերջապես ժամը 13-ին բարեհաճած՝ քաղաքը պաշարող թուրքերի ներկայացուցիչները՝ Օմար-էֆենդին և Սարվար-բեգ Աթաբեգովը:

Խորհրդակցությանը ներկայանալով՝ անմիջապես Օմար էֆենդին գրգռված տոնով իր «վիրավորված» լինելու հանգամանքն արտահայտեց այն բանի համար, որ քաղաքի ղեկավարները Զորի Զորյանի գլխավորությամբ արհամարհել են իր երաշխիքներն այն մասին, որ քաղաք մտնելու դեպքում թուրքերը քաղաքի բնակչությանը վնաս չեն հասցնի, և

  1. «Արև» (Բաքու), 1918 թ., № 2։