Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրում է, մի ամբողջ համայնքի այդքան բացարձակ, այդքան անվերապահորեն մեղադրելու համար, անշուշտ, պետք է ակներև հիմքեր ունենալ, սակայն մերոնք ոչ մի հիմնավոր փաստ ցույց չտալով, շարունակում են իրենց տխուր դերը։ Այնուհետև շարունակում է «… սակայն վեր կենալ այդքան բացարձակ ու անվերապահ մեղադրանքներ բարդել մի հալածական ու թշվառ ժողովրդի գլխին, դա միանգամայն պրովոկացիա է և արժանի է մեր ընդհանուրի արգահատանքին ու արդարացի դատապարտության»[1]։

«Շարժումի» նույն համարում հայերեն և ռուսերեն տպագրվեց նաև քաղաքային վարչության պաշտոնական դիրքորոշումը այդ լուրերի վերաբերյալ։ Կոչը, որն ուղղված էր քաղաքի բնակիչներին, հետևյալն էր.

«Ընկերնե՛ր և քաղաքացինե՛ր

Ախալցխայի Քաղաքային վարչությունը հայտնում է ի գիտություն Ախալցխայի ընկերներին և քաղաքացիներին, որ չարամիտ մարդիկ Ախալցխայի քաղաքացի հրեաների պատիվն ու արժանապատվությունը վիրավորող զանազան վրդովեցուցիչ լուրեր են տարածում։

Սրանով քաղաքային վարչությունն հայտնում է, որ այդպիսի լուրերը կարող են տարածել հայտնի ու անհայտ, գիտակից ու անգիտակից, սև ռեակցիայի և հին կարգերի կողմնակիցները և այդ բոլոր լուրերը հանդիսանում են պարապ երևակայության արդյունքը կամ պրովոկացիա։

Խնդրում ենք, չհավատաք դրանց և պահպանեք քաղաքի համար այնքան կարևոր կարգն ու հանգստությունը։

Քաղաքագլուխ՝ Զ. Զորյան
Քաղաքագլխի օգնական՝ Մ. Այվազյան
Վարչության անդամներ՝ Ա. Ավագյան, Գ. Մակարյան
Վարչության քարտուղար՝ Ա. Աղայան»[2]

Քաղաքային վարչության այս կոչը առանձին տպագրվեց 500 օրինակով և տարածվեց գավառում։ Կոչ-դիմումը, որ ուղղված էր քաղաքի բնակչությանը, մասնավորապես հայերին, մեծ ընդունելություն գտավ քաղաքի հասարակության

  1. Նույն տեղում։
  2. Տե՛ս «Շարժում», 1918 թ., № 31: