Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի քանի ամիս հետո 1919-ին, երբ այդ «եղբայրները» զենքը ձեռքներին ապստամբվեցին Վրաստանի հանրապետության դեմ Ախալցխայի գավառում):

Վրացիների և հրեաների անունից ելույթ ունեցավ նաև Բաազովը։

Դումայի նիստի վերջում ընդունվեց Զարաֆյանի առաջարկած որոշման նախագիծը։

Հունիսի 3-ին (հ. տ. մայիսի 21-ին) Զ. Դիդմամիշվիլին գրում է. «Ո՛չ մի տեղից կրակոց չի լսվում։ Րոպե առ րոպե սպասում ենք օգնության։ Սկսվեց սով։ Վրաց գնդի պրապորշչիկները քեֆ են անում…»[1]։

ՔԱՂԱՔԻ ՀԱՆՁՆՈԻՄԸ

Բաթումի բանակցությունները նույնպես, ինչպես սպասվում էր, մեր օգտին չէին։ Թուրքերը հմտորեն էին վարում բանակցությունները և միաժամանակ էլ հմտորեն վարում ռազմական գործողությունները։ Ռազմաճակատում հիմնականում իրենք էին դրության տերը։

Նրանք տեսնելով, որ Անդրկովկասյան կառավարության պատվիրակությունը աշխատում էր ձգձգել բանակցությունների ընթացքը, վերջնագիր ներկայացրեցին, որով պահանջում էին անհապաղ զիջել Ախալքալաքն ու Ախալցխան։ «Մշակն» այս կապակցությամբ գրում է. «Վրաստանն ունենալով այնպիսի հովանավոր, ինչպես Գերմանիան, տրամադիր է չընդունել Թուրքիայի ուլտիմատումը և չզիջել Ախալքալաքի և Ախալցխայի գավառները…»[2]։

Սակայն Նոյ Րամիշվիլու գլխավորությամբ Բաթում ուղարկված հատուկ պատվիրակությունն, այնուամենայնիվ, հունիսի 4-ին, Անդրկովկասի մյուս երկու հանրապետությունների պատվիրակությունների հետ ստորագրեց հաշտության պայմանագիրը, որը թելադրվել էր Թուրքիայի կողմից։

Բաթումի «խաղաղության և բարեկամության դաշինքով» Թուրքիան զավթեց Արդվինը, Կարսը, Արդահանը, Օլթին, Կաղզվանը, Սուրմալուի գավառը, Ալեքսանդրապոլի և

  1. Տե՛ս Զ. Դիդմամիշվիլի, օրագիր։
  2. Տե՛ս «Մշակ», 1918 թ., № 102։