Էջ:Ամբողջ քաղաքը մատ խածավ 01.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
«ԱՄԲՈՂՋ ՔԱՂԱՔԸ ՄԱՏ ԽԱԾԱՎ»


Այն ատեն Կ…֊ը Խարբերդեն ավելի հեռու էր, քան Ամերիկան, որովհետև ո՞վ էր լսեր, որ մեր կողմերեն մեկը Կ… երթար, բայց ամեն օր Ամերիկա մեկնող մարդ կար։ Ամեն շաբթու Ամերիկայեն նամակ կստանայինք, մեր սիրելիները այնտեղ կը գտնվեին։ Ավելի մոտիկ կզգայինք Ամերիկայի, բայց ո՞վ էր գացեր Կ…։

Հեռավոր և անծանոթ երկիր մըն էր Կ…, թեև Խարբերդի քթին վրա բուսած։

Կ… նշանավոր էր իր մեկ պատմությամբ։

Կը պատմեին, որ երկու Կ…֊ցի քաղաքեն դուրս պտտած ատեննին՝ լեռան վրա սև կետ մը կը նշմարեն։

— Ղուշ է,― կըսե իսկույն անոնցմե մեկը։

— Չէ՛, էծ է,— կը հարե մյուսը։

Վիճաբանությունը կը շարունակվի բավական երկար, մեկը համառորեն կը պնդե, որ այծ է։

Այս տաք վիճաբանության ընթացքին սև կետը կուգա վիճաբանության վերջ տալու։ Սև կետը կը թռչի, ուրեմն առաջին Կ..֊ցին ճիշտ է, ղուշ է, բայց երկրորդը չի տանելով իր խոսքին սխալը և զգալով ինքզինք ավելի հարազատ Կ…֊ցի, կը հայտարարե.

— Թռին տե՝ էծ է (թռչի ալ՝ այծ է)։

Այս էր մեր ծանոթությունը Կ…֊ի և իր ինատ[1] բնակչության մասին։

Առակի կարգ էր անցեր Կ…֊ը։

Մեկը որ քիչ մը համառություն ցույց տար ոևէ վիճաբանության մեջ՝ իրեն կըսեին.

— Կ…֊ցիի պես մի պնդեր, ճշմարտությունը շատ ակներև է։

Կ…֊ի մասին առասպելական պատմություններ կը պատմեին, բայց տակավին մենք մեր իսկ աչքերով չէինք տեսած։

Օր մըն ալ Խարբերդ եկան հաստատվեցան Կ…֊ցի երկու եղբայրներ՝ Ավետիսն ու Սողոմոնը։

  1. համառ, կամակոր