Էջ:Ամբողջ քաղաքը մատ խածավ 03.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետ ալ չէին խոսեր, վերջապես ի՞նչն էր պատճառը, որ երկուքին կիներն ալ կուգային մոտերը, կաղաչեին, կը խնդրեին տուն երթալ և չէին երթար։

Դրացիները կանգնած պարտեզի ցանքսին ետևը՝ կը դիտեին այս բոլորը։

Խնդիրը դուրսի մարդոց ալ պարզվեցավ։

Երեք օր առաջ Ավետիսն ու Սողոմոնը իրարու հետ վիճաբանած ատեննին պարտեզին մեջ այնքան կը տաքանան վիճաբանության մեջ, որ կը բռնվին պապենական համառության կրակեն։

Տակավին վիճաբանությունը չի լրացած, որովհետև Կ…֊ցիի ոչ մեկ վիճաբանություն վերջ չի գտներ, Սողոմոնը կը դառնա և կըսե Ավետիսին.

— Հա՜յտե, գնա՛, պարտեզեն դուրս գնա, աչքերս արդեն թերս֊թուրս կը նային։

— Ծո՛, դուն որո՞ւ կըսես քի պարտեզեն դուրս գնա,— կը պատասխանե Ավետիսը,— ես այստեղ պիտի նստիմ, մինչև որ դուն կորովիս ասկե,— և կը նստի այդ խոշոր ծառին քով, կռնակը տալով բունին, և կըսե.— Այս տեղեն պիտի չերթամ, մինչև դուն չերթաս։

Սողոմոնին ալ համառությունը կը բռնե, ան ալ կռնակը կուտա ծառի բունին մյուս կողմին և կը հայտարարե.

— Տակը մնացողին հոգին թող դուրս գա, ես պիտի չերթամ, մինչև դուն երթաս։

Ահա թե ինչպես Կ…֊ցի երկու եղբայրները երեք օրեն ի վեր կը մնային ծառին տակ, թաց հողի վրա, գիշերը այնտեղ կը քնանային և ցերեկը երեք անգամ այնտեղ կը ճաշեին, խանութնին գոց, տունը գրեթե սուգի մեջ ինկած։

Կիները կերթային և կը պաղատեին մոռնալ ամեն բան, բայց չէին շարժեր անոնք։

Սողոմոնի կինը գնաց իր տագրին քով, որովհետև անիկա շատ հարգանք ուներ իր եղբոր կնոջ հանդեպ առհասարակ։

— Մեծ տագր, ոտքիդ հողին մեռնիմ, դուն մեծ ես, պըզտիկին խուսուրին[1] մի նայիր, եկուր ներս,— կը պաղատեր Սողոմոնին կինը։

  1. թերություն