Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


էք։ Դա մեծ արհամարհանքի ժամն է. այն ժամը, երբ ձեր երջանկութիւնը ձեզ համար զզւելի կդառնայ, և նոյնպէս ձեր բանականութիւնն ու ձեր առաքինութիւնը։

Այն ժամը, երբ դուք կասէք. «ի՞նչ է իմ երջանկութի՛ւնը. դա աղքատութիւն է և կեղտոտութիւն և մի թշւառ փափկասիրութիւն։ Իսկ իմ երջանկութիւնը պէտք է գոյութիւնն արդարացնէր!» Այն ժամը, երբ դուք կասէք, «Ի՞նչ է իմ բանականութի՜ւնը, փափագո՞ւմ է դա գիտութեան, որպէս առիւծը իր կերակուրը. դա աղքատութիւն է և կեղտոտութիւն և մի թշւառ փափկասիրութիւն»

Այն ժամը, երբ դուք կասէք. «ի՞նչ է իմ առաքինութի՜ւնը. դեռ ևս դա ինձ չի կատաղեցրել։ Որքա՜ն եմ ձանձրացել ես իմ բարի և չար լինելուց. ամեն ինչ աղքատութիւն է ու կեղտոտութիւն և ողորմելի փափկասիրութիւն»!

Այն ժամը, երբ դուք կասէք. «ի՞նչ է իմ արդարութի՜ւնը. ես չեմ տեսնում, որ ես բոց ու ածուխ լինէի. իսկ արդարը բոց է և ածուխ»!

Այն ժամը, երբ դուք կասէք. «ի՞նչ է իմ կարեկցութի՜ւնը. կարեկցութիւնը այն խաչը չէ՞, որի վրայ խաչւում է նա, ո՛վ սիրում է մարղկանց. իսկ իմ կարեկցութիւնը խաչելութիւնէ չէ»!

Խօսե՞լ էք երբ և է այսպէս. աղաղակե՞լ էք երբ և է այդպէս. ա՜խ, եթէ միայն լսէի ձեզ այդպէս ադաղակելիս!

Ո՛չ ձեր մեղքը—ձեր սակաւապետութիւնն է դէպ' երկինք աղաղակում, ձեր ագահութիւնն է ձեր մեղքի մէջ դէպ' երկինք աղաղակում!

Ո՞ւր է այն կայծակը, որ լիզէր ձեզ իր լեզւով.