Jump to content

Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

― 33 ―

Յիմարի մէկն է այս իմաստունը իր քառսուն մտքերով. բայց ես հաւատում եմ, որ նա լաւ քնել գիտէ։

Ըստինքեան երջանիկ է նա, ով այս իմաստունին մօտ է ապրում։ Այդպիսի քունը վարակում է, անգամ հաստ պատի միջով վարակում է դա։

Մի կախարդութիւն կայ անգամ նրա ամբիոնի մէջ։ Եւ իզուր չէին պատանիները առաքինութեան քարոզչի առաջ նստել։

Ահա նրա իմաստութիւնը. արթուն ﬓալ՝ լաւ քնելու համար։ Եւ ճշմարիտ, եթէ կեանքը ոչ մի իմաստ չունենար, և եթէ ես հարկադրւած լինէի անմտութիւնը ընտրել՝ ինձ համար այդ ընտրելու ամենաարժանի անմտութիւնը կլինէր։

Այժմ եմ ես պարզ հասկանում՝ թէ ի՞նչ էին մի ժամանակ մարդիկ փնտրում, երբ առաքինութեան ուսուցիչներ էին որոնում։ Լաւ քուն էին փնտրում և քնաբեր աոաքինութիւններ։

Ամբիոնների բոլոր այդ գովական իմաստունների համար իմաստութիւնը առանց երազների քունն էր. նրանք կեանքի աւելի լաւ իմասստ չեն ճանաչում։

Այսօր էլ դեռ կան մի քանիսը, որպէս առաքինութեան այդ քարոզները, և ոչ միշտ այդքան անկեղծ։ Բայց դրանց ժամանակն անցել է։ Եւ շատ երկար չկանգնած՝ պառկած են արդէն։

Երանի այս քնկոտներին, որովհետև դրանք պիտի շուտով քուն մտնեն։—

Այսպէս խօսեց Զրադաշտը։