Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ՀԱՆԴԵՐՁԵԱԼ ԸՆԴՈԻՆՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ.

Երրեﬓ Զրադաշտն ևս իր ցնորքը մարդու անդին էր որոնում բոլոր հանդերձեալ ընդունողների նման. մի չարատանջ և խոշտանգւած Աստծու գործ էի համարում աշխարհը։

Երազ էր թւում աշխարհը և բանասետեղծութիւնը մի Աստծու. աստւածայնօրէն դժգոհի աչքերի առջև գունագեղ մի ծուխ։

Բարի և չար, վայելք ու տանջանք, ես և դու—գունագեղ մի ծուխ թւում էր ինձ ստեղծագործող աչքերի առաջ։ Իրենից աչքը դարձնել էր ուզում արարիչը և—ստեղծեց աշխարհը։

Արբեցուցիչ վայելք է տանջւողի համար իր տանջանքներից աչքը դարձնել և իրեն կորցնել։ Արբեցուցիչ վայելք և ինքն իրեն կորցնել էր թւում ինձ երբեﬓ աշխարհը։

Այս աշխարհը, յաւերժօրէն անկատարեալ, պատկերը մի յաւերժական հակասութեան, մի անկատար պատկեր, արբեցուցիչ մի վայելք իր անկատար արարչի համար. այսպէս էի կարծում աշխարհը երրեﬓ։

Ուստի և մի ժամանակ իմ ցնռրքը մարդու անդին էի որոնում, բոլոր անդրշիրիմեանների նման. ճշմարի՞տ որ մարդու անդին։