Jump to content

Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

― 35 ―

Ա՜խ, եղբայրնե՛ր, այս աստւածը, որ ես ստեղծեցի մարդու ձեռի գործ էր և մարդու խենթութիւն, նման բոլոր աստւածների։

Մարդ էր նա, և միայն մի խղճուկ բեկոր մարդ և Ես. սեփական մոխրից և բոցից ծագեց ինձ համար այդ ուրւականը, ճշմարիտն եմ ուսում։ Եւ տե՛ս, ուրւականը խուսափեց ինձնից!

Տանջանք կլինէր ու չարչարանք այժմ ինձ, ապաքինւողիս համար, հաւատալ այդպիսի ուրւականների։ Տանջանք կլինէր այժմ ինձ համար և ստորացում։ Այսպէս եմ խօսում անդրշիրիմեանների հետ։

Տանջանքն էր ու անկարողութիւնը, ստեղծեցին բոլոր հանդերձեալ աշխարհները. և երջանկութեան այն կարճատև խենթութիւնը, որ տանջւողն է միայն զդում։

Հաւատացէք ինձ, իմ եղբայրնե՛ր, մարմինն էր այն, որ յուսահատւեց մարﬓից, յիմարացած ոգու մատներով շօշափեց նա վերջին պատերը։

Հաւատացէ՛ք ինձ, իմ եղբայրնե՛ր, մարմինն էր, որ յուսահատւեց երկրից, նա էր, որ լսեց գոյութեան որովայնը իր հետ խօսելիս։

Եւ խփեց գլուխը վերջին պատերից անցնելու համար, և ոչ միայն գլուխը և—դէպի «այն աշխարՀը»։

«Այն աշխարհը» սակայն լաւ է թաքցրած մարդուց, այն մարդազուրկ ոչ-մարդկայն աշխարհը, որ մի երկնային ոչնչութիւն է. և գոյութեան որովայնը չի խօսում բնաւ մարդու հետ, գոնէ իբրև մարդ։

Ճշմարիտն եմ ասում, դժւար է ապացուցել ողջ գոյութիւնը և դժւար է խօսեցնելը։ Ասացէ՛ք ինձ, իմ եղբայրներ, բոլոր իրերից ամենադարմանելին ամենից լաւ չէ՞ ապացուցւած։