Այս էջը սրբագրված է
― 38 ―
սրտով կուզէին փոխել իրենց մորթը։ Ուստի և լսում են մահւան քարոզիչներին և իրենք հանդերձեալ, անդին աշխարհներ քարոզում։
Աւելի լաւ է, իմ եղբայրներ, լսեցէ՛ք առողջ մարﬓի ձայնին. մի աւելի ազնիւ ու մաքուր ձայն է այդ։
Աւելի անկեղծ ու մաքուր է խօսում առողջ մարմինը, կատարեալն ու ուղղանկիւնը. և նա խօսում է Երկրի Իմաստից։
Այսպէս խօսեց Զրադաշտը։