Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

— 40 —

կայն զգայարանքն ու ոգին ուզում են քեզ համոզել, որ իրենք վախճանն են բոլոր իրերի․ այնքա՜ն սնամիտ են նրանք։

Խաղալիքներ ու գործիքներ են զգայարանքն ու ոգին, իսկ դրանց ետև կանգնած է Ինքը։ Եւ Ինքն էլ է որոնում զգայարանքների աչքերով, դա էլ է ականջ դնում ոգու ականջներով։

Միշտ էլ ականջ է դնում ու որոնում ոգին․ դա համեմատում է, հարկադրում, նւաճում, խորտակում։ Դա իշխում է և նաև ես-ին իշխողն է։

Քո մտքերի ու զգացմունքների ետևում, ի՛մ եղբայր, մի զօրեղ հրամայող է կանգնած, մի անծանօթ կարգադրող, որ կոչւում է—Ինքն։ Քո մարﬓի մէջ է դա ապրում, քո մարմինն է դա։

Քո մարﬓի մէջ աւելի շատ բանականութիւն կայ՝ քան քո լաւագոյն իմաստութեան մէջ։ Եւ ո՞վ գիտէ, ինչ նպատակի համար է հարկաւոր մարﬓին քո լաւագոյն իմաստութիւնն անգամ։

Քո Ինքը ծիծաղում է քո Եսի և նրա հպարտ ոստիւնների վրայ։ «Ի՞նչ են ինձ համար ոստիւններն ու թռիչքները մտքի—ասում է այդ ինքն իրեն։ Մի պտոյտ գործող ճանապարհ դէպի իմ նպատակը։ Եսի նեցուկն եմ ես և թելադրողը նրա մտքերի»։

Ինքը ասում է Եսին․ «այստեղ ցաւ զգա»․ և ահա՛ ցաւ է զգում դա ու խորհում, ինչպէս անի, որ այլ ևս չտանջւի—իսկ դրա համար պէտք է մտածի։

Մարմինը արհամարհողներին մի բան եմ ուզում ասել։ Որ նրանք արհամարհում են՝ նշան է, որ յարգում են։ Ի՞նչն է այն, որ յարգանքն ու արհամարհանքը, արժէքն ու կամքը ստեղծեց։

Ստեղծագործ Ինքը ստեղծեց իր համար յար-