Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ԲԵՐԿՐԱՆՔՆԵՐԻ ՈՒ ՏԱՆՋԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ․

Ի՛մ եղբայր, եթէ դու մի առաքինութիւն ունես և այդ քո առաքինութիւնն է, ա՛պա այդ ոչ ոքի համար ընդհանուր չէ։

Իհաբկէ, դու կամենում ես այդ իր իսկական անունով անւանել ու սիրել․ դու կամենում ես նրա ականջից քաշել և հետը ժամանակ անցկացնել։

Բայց տե՛ս. ընդհանուր է դրա անունը․ ժողովուրդն էլ է այդպէս անւանում և քո առաքինութեան հետ՝ ժողովո՜ւրդ ու նախիր ես դարձել։

Աւելի լաւ կանէիր, եթէ ասէիր․ «անասելի ու անանուն է, ինչ դաոն ցավ ու քաղցր բերկրանք է պատճառում իմ հոգուն և քաղց—իմ ներքինին»։

Անունների գաղտնապահութեան համար շատ բարձր թող լինի քո առաքէնութիւնը․ և եթէ դու նրա մասին խօսելու լինես՝ մի՛ ամաչիր նրա մասին թոթովելուց։

Այսպէս խօսի՛ր ու թոթովի՛ր․ «այդ իմ գերագոյնն է, այդ սիրում եմ ես, այսպէս դուր է գալիս դա ինձ, այսպէս եմ կամենում ես գերագտւյնը։

Չեմ ցանկանում ես այդ իբրև օրէնք մի Աստծու, չեմ ցանկանում ես այդ իբրև մարդկայն օրէնք ու կարիքի արգասիք․ թո՛ղ երբէք այդ ինձ համար գերաշխարհների ու դրախաների ուղեցոյց չլինի։