— 44 —
Յատկանիշ երևոյթ է շատ առաքինութիւններ, բայց մի ծանր վիճակ ունենալը․ և ոմանք անապատ գնացին և սպանեցին իրենց, որովհետև յոգնած ու անկարող էին՝ առաքինութիւնների ճակատամարտ և ճակատամարտի դաշտ լինելու։
Ի՛մ եղբայր, վա՞տ բան Է կռիւն ու ճակատամարտը․ բայց անհրաժեշտ է այս չար բանը, անհրաժեշտ են նախանձը, անվստահութիւնն ու զրպարաութիւնը քո աոաքինութիւնների համար։
Տես՝ թէ ինչպէս է քո առաքինութիւններից իւրաքանչիւրը գերագոյնին ձգտում. դա քո ողջ ոգին է կամենում, որ սա իր մունետիկը լինի, դա քո ողջ ուժն է կամենում—քո ուժը ցասումի, ատելութեան և սիրոյ։
Խանդոտ է իւրաքանչիւր առաքինութիւն միւսների վրայ, իսկ խանդոտութիւնը սոսկալի բան է։ Աոաքինութիւններն էլ կարող են խորտակւել խանդոտութիւնից։
Ում պաշարում է խանդոտութեան բոցը, նա ի վերջոյ՝ կարիճի նման՝ իր դէմ է ուղղում թունաւորած խայթը։
Ա՜հ, իմ եղբայր, չե՞ս տեսել դու երբէք, թէ ինչպէս է առաքինութիւնը ինքն իրեն զրպարտում և խայթելով մեռցնում։
Մարդս մի բան է, որ պիտի յաղթահարւի․ և դրա համար դու պիտի սիրես քո առաքինութիւնները, — որովհետև նրանք պիտի խորտակեն քո կեանքը։
Այսպէս խօսեց Զրադաշտը։