— 51 —
Նաև ինձ, ես որ կեանքը շատ եմ սիրում, թւում է թէ թիթեռներն ու պղպջակները—և ինչ սրանց նման է մարդկանցից—ամենից շատ են բան հասկանում երջանկութիւնից։
Այս թեթև, խենթ, քնքոյշ և շարժուն հոգիներին թրվռալիս տեսնել—այս այնպէս է յուզում Զրադաշտին, որ նա արցունք է թափում կամ երգեր հնարում։
Ես կհաւատայի միայն այն Աստծուն, որ պարել իմանար։
Եւ երբ ես իմ սատանային տեսայ՝ նրան բաւականին լուրջ գտայ, խորունկ, հիմնաւոր ու տօնական․ դա ծանրութեան ոգին էր—դրանից են ընկնում բոլոր իրերը։
Ոչ թէ բարկութեամբ, ծիծաղելով է սպանում մարդ։ Արթնացէ՛ք, եկէ՛ք սպանենք ծանրութեան ոգին։
Ես սովորել եմ քայլել․ և այժմ արդէն լաւ վազում եմ։ Ես սովորել եմ թռչել, և հիմա չեմ ուղում, ինձ հրեն, սր տեղիցս շարժւեմ։
Այժմ թեթև եմ ես, այժմ թռչում եմ ես, այժմ ես տեսնում եմ ինձ ինձնից ցած—այժմ մի աստւած է պարում իմ մէջ։
Այսպէս խօսեց Զրադաշտը։