Jump to content

Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 61 —

Ձեր թշեամին պէտք է որոնէք և ձեր պատերազմը պէտք է դուք մղէք, և ձեր մտքերի՜ համար։ Եւ եթէ ձեր միտքը ընկճւի, բայց և այնպէս ձեր ազնւութիւնը պէտք է յաղթութի՜ւն աղաղակի։

Դուք պէտք է խաղաղութիւնը սիրէք իբրև միջոց նոր կռւի։ Եւ կարճ խաղաղութիւնը աւելի՝ քան երկարը։

Ո՛չ աշխատանքի, այլ պայքարի խորհուրդ եմ տալիս ես ձեզ։ Ոչ խաղաղութեան, այլ յաղթանակի խորհուրդ եմ տալիս ես ձեղ։ Թող ձեր աշխատանքը պայքար լինի, ձեր խաղաղութիւնը—յաղթանակ։

Մարդ կարող է լռել ու հանգիստ նստել, երբ աղեղ ու նետեր ունի, թէ ոչ՝ կչարախոսի կամ կկռւի։ Թո՛ղ ձեր խաղաղութիւնը յաղթութիւն լինի։

Դուք ասո՞ւմ էք, լաւ գո՛րծն է, որ սրբացնում է նոյն իսկ կռիւը։ Ւսկ ես ասում եմ ձեզ. լաւ կռիւն է, որ սրբացնում է ամեն գործ։

Կռիւն ու արիութիւնը աւելի մեծ բաներ են արել, քան մերձաւորի սէրը։ Ոչ թէ ձեր կարեկցութիւնը, այլ ձեր քաջութիւնն է ազատել մինչև հիմա դժբախտացածներին։

«Ի՞նչն է բարի, լաւ», հարցնում էք դուք։ Քաջ լինելն է լաւ։ Թո՛ղ որ փոքրիկ աղջիկները ասեն. «բարի, լաւ լինել նշանակում է գեղեցիկ և միաժամանանակ յուզիչ լինել»։

Ձեզ անսիրտ կկոչեն, բայց ձեր սիրտը ճշմարիտ է, և ես սիրում եմ ձեր սիրալիրութեան ամօթը։ Դուք ամաչում էք ձեր մակընթացութիւնից, իսկ ուրիշները իրենց տեղատւութիւնի ց։

Տգե՞ղ էք դուք.—ապա ուրեմն, ի՛մ եղբայրներ, ծածկւեցէք ամենավեհագոյն բանով, տգեղութեան վերարկուով։