— 69 —
Փախի՛ր, ի՛մ բարեկամ, դէպի քո մենութիւնը․ տեոնում եմ՝ թէ ինչպէս խոցոտում են քեզ թունաւոր ճանճերը։ Փախի՛ր այնտեղ, ուր օդն է դաժան ու խստաշունչ։
Փախի՛ր դէպի քո մենակութիւնը։ Դու փոքրերին ու ողորմելիներին շատ մօտ էիր ապրում։ Փախի՛ր նրանց անտեսանելի վրէժից։ Քո դէմ նրանք ոչ այլ ինչ են, բայց եթէ վրէժ։
Ձեռքդ այլ ևս նրանց դէմ մի բարձրացրու։ Անթիւ են նրանք, և քո ճակատագիրը չէ ճանճաքշիկ լինել։
Անթիւ են այս մանրերն ու ողորմելիները․ և շատ հպարտ շէնքերի խորտակման համար բաւական էին միայն անձրևի կաթիլներն ու մացառները։
Դու քար չես, բայց արդէն մաշւել ես անձրևի կաթիլներից։ Շատ կաթիլները քեզ կճայթեցնեն ու կփշրեն։
Տեսնում եմ, որ քեզ յոգնեցրել են թունաւոր ճանճերը և հարիւր տեղից արիւն հանել, և քո հպարտութիւնը զայրանալ անգամ չէ կամենում։
Արիւն են ուզում նրանք քեզնից կատարեալ չքմեղութեամբ, արիւն են տենչում նրանց անարիւն հոգիները—և նրանք խայթում են կատարեալ չքմեղութեամբ։
Բայց ո՛վ դու, խորունկ հոգի, դու շատ խորն ես տանջւում նաև ամենափոքր վէրքերից, և նախ քան դու կբուժւես՝ սողում է նոյն թունաւոր որդը քո ձեռքի վրայով։
Շատ ես հպարա դու, որպէսզի սպանես այդ քաղցրամոլին․ բայց զդուշացի՛ր, որ քեզ համար ճակատագրական չդառնայ—կրել դրանց ողջ անարդարութիւնը թունաւոր։