Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 71 —

էլ վառում, բորբոքում ենք նրա մօտ։ Ուրեմն զգուշացի՛ր մանր մարդկանցից։

Քո առաջ նրանք իրենց փոքր են զգում և նրանց փոքրութիւնը վառւում ու բորբոքւում է քեզ ընդդէմ՝ իբրև անտեսանելի վրէժ։

Չնկատեցի՞ր՝ թէ քանի անգամ նրանք համրացան, երբ մերձեցար նրանց և ինչպէս նրանց ոյժը թողնում էր նրանց, որպէս ծուխը—մարող կրակը։

Այո՛, ի՛մ բարեկամ, դու քո մերձաւորի չար խիղճն ես․ որովհետև նրանք անարժան են քեզ։ Ուստի և ատում են քեզ ու սիրով քո արիւնը կծծէին։

Քո մերձաւորները միշտ էլ թունաւոր ճանճեր կլինեն։ Այն, ինչ մեծ է քո մէջ՝—հենց այդ կդարձնի նրանց թունաւոր ու ճանճանման։

Փախի՛ր, ի՛մ րնկեր, դէպի քո մենակութիւնը և այնտեղ, ուր օդն է դաժան ու խստաշունչ։ Քո ճակատագիրը չէ ճանճաքշիկ լինել։

Այսպէս խօսեց Զրադաշտը։