Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԶՐԱԴԱՇՏԻ ՆԱԽԱԲԱՆԸ .
1.

Երբ Զրադաշտը երեսուն տարեկան էր՝ թողեց իր հայրենիքն ու հայրենի լիճը և գնաց լեռները։ Այստեղ վայելեց նա իւր ու իւր ոգու մենակութիւնը ու տաս տարի դրանից չձանձրացաւ։ Վերջապէս փոխւեց նրա սիրտը՝— և մի առաւօտ արթնացաւ նա արշալոյսին, կանգնեց արևի առաջ և խօսեց այսպէս։

«Դո՛ւ, մե՛ծ լուսատու. ի՞նչ կլինէր քո երջանկութիւնը, եթէ դու չունենայիր նրանց, որոնց դու լուսաւորում ես։

Տաս տարի է, գալիս ես դէպի իմ քարանձաւը։ դու կձանձրանայիր քո լոյսից ու ճանապարհից առանց ինձ, իմ արծւի ու իմ օձի։

Բայց մենք սպասում էինք քեզ ամեն առւտօա, վերցնում էինք քո աւելցուկը ու օրհնում քեզ։

Տե՛ս, ես ձանձրացել եմ իմ իմաստութիւնից, ինչպէս մեղուն, որ շատ մեղր է հաւաքել՝ ես կարիք եմ զգում ձեռների, որ ձգւեն դէպի ինձ։

Ես ուզում եմ բաշխել ու պարգևել՝ մինչ մարդկանցից իմաստունները կուրախանան իրենց յիմարութեամբ և աղքատները — իրենց հարստութեամբ։

Դրա համար ես պէտք է դէպի խորքերն իջնեմ՝ որպէս դու երեկոյեան, երբ ծովի ետևն ես անցնում