Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չորս ձիու կմախքի վրայ, որոնք ասպազինուած էին փայլակնացայտ սարդերով: Գահը՝ կաթի նման սպիտակ շիշից էր և նրա յենարան-բարձերը փոքրիկ սև մկներ էին, որոնք իրանց պոչն էին խածոտում։ Նրա վրայ կար մի ամպհովանի, որը սարդի կարմիր ոստայնից էր և որը զարդարուած էր կանաչ, փոքրիկ, սիրուն, ադամանդի նման փայլլող ճանճերով: Գահի մէջտեղ նստել էր մի պառաւած կախարդ, որը գլխին թագ կրում և ձեռքին՝ գաւազան։ Նա համբուրեց իշխանուհուն՝ ճակատից, հրաւիրեց նրան իր մօտ թանկագին գահի վրայ և երաժշտութիւնն սկսեց: Սև, մեծ մարախներ պարում էին ...և բուն՝ թմբուկի փոխարէն, իր փորն էր դափում։ Իսկ որ մի այլանդակ նուագահանդէս: Գդակի վրայ մի մի շրջմոլիկ-հուր կրող, փոքրիկ սև ուրուականներ սրահում շուրջպար էին դառնում։ Ո՛չ ոք տեսաւ Ժանի ընկերոջ. նա գահի յետևումն էր թագնուել, որտեղից նա և՛ լսում էր և՛ տեսնում բոլորը: Շուտով մտան պալատականները, որոնք ճոխ կերպով էին հագնուել և քայլում էին սիգալով։ Բայց ո՛վ որ զանազանելու մի քիչ կարողութիւն ունէր, իսկոյն