և եթե նրանց բուն արժանիքը կը գնահատէր: Նրանք պարզապէս աւելի կոթեր էին կաղամբեայ գլուխներով, որոնց կախարդը կեանք էր ներշնչել և հագցրել էր ասեղնազարդ զգեստներ: Է՜հ, դրանից աւելին էլ հարկաւոր չէր, որպէս զի նրանք այդպէս հպարտանային:
Երբ պարերն աւարտեցան, իշխանուհին պատմեց կախարդին, որ մի նոր փեսացու էր մեջտեղ եկել, և նրան առաջարկելի հանելուկի մասին խորհուրդ հարցրեց.
—Եթէ դու ուզում ես, իմ խորհրդին հետևել, ասաց կախարդը, խորհի՛ր մի այնպիսի պարզ բանի վրայ, որի մասին նա կասկածել անգամ չը կարողանայ։ Մտածի՛ր քո կօշիկների մեկի վրայ. այո՛, այո՛, քո կօշիկների մէկի վրայ. նա անկարող կը լինի գուշակելու: Այն ժամանակ կտրել տուր նրա գլուխը. բայց չը մոռանաս վաղը գիշեր ինձ բերելու նրա աչքերը, որ ես անուշ անեմ։
Իշխանուհին խորը գլուխ տուաւ և խոստացաւ աչքերը բերել։ Յետոյ կախարդը բացաւ լեռը ու նա թռաւ: Ժանի ընկերը միշտ հետեւում էր նրան և միշտ խփում