Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էր այնչա՜փ ուժով, ա՜յնչափ ուժով, որ նա դառնապէս գանգատւում էր:

—Ա՜խ, Տէր Աստուած, այս ի՜նչ սարսափելի կարկուտ է.

Երբ պատուհանից ննջասենեակը մտաւ, ուղեկիցը թռաւ դէպի պանդոկ, որտեղ Ժան քնում էր դեռ ևս. հանեց թևերը և ինքն էլ մտաւ անկողին: Անշուշտ շատ յոգնած լինելու էր, չէ՞:

Ժան, հետևեալ օրը, վաղ առաւօտեան զարթնեց. ուղեկիցն էլ վեր կացաւ և պատմեց, թէ գիշերը մի շատ տարօրինակ երազ էր տեսել. երեւակայեցէ՛ք ի՞նչի մասին՝— մի իշխանուհու և նրա կօշիկի մասին: Այս պատճառով էլ նա խորհուրդ տուաւ Ժանին պատասխանել իշխանուհուն թէ նա չէ՞ր մտածել իր կօշիկի վրայ։

—Գուցէ դու ճիշտ երազ ես տեսել, ասաց Ժան, աւելի լաւ է որ ես իշխանուհուն այդպէս պատասխանեմ քան թէ ուրիշ կերպով։ Ես միշտ հաւատացած եմ, որ բարի Աստուած ինձ կօգնէ: Այնու հանդերձ արի ողջագուրուենք և հրաժեշտ տանք իրար, որովհետև, եթէ չեմ սխալւում, մի