Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինչ որ նախազգացում ինձ ասում է, թէ ես քեզ չեմ տեսնելու այլ ևս։

Դրա վրայ նրանք համբուրուեցին: Ժան դէպի քաղաք ուղղուեց և գնաց դղեակ։ Մեծ սրահը բազմութեամբ լիքն էր։ Դատաւորները նստել էին իրանց թիկնաթոռներում և գլխները յենել էին փետրալից բարձերի վրայ, որովհետև շատ պիտի խորհրդածէին: Ծերունի թագաւորը վեր կացաւ և աչքերը սրբեց մի սպիտակ թաշկինակով: Վերջապէս ներս մտաւ իշխանուհին: Նա աւելի գեղեցիկ էր քան նախորդ օրը, շնորհալի կերպով բարևեց և ձեռքը տալով Ժանի.

—Բա՛րև, սիրելի՛ս, ասաց նա:

Ժան պիտի գուշակէր, թէ ինչ բանի մասին խորհել էր նա: Իշխանուհին բարեկամաբար դիտում էր Ժանը: Ժան պատասխանեց.

—Իշխանուհի՛, դուք մտածեցիք ձեր կօշկի մասին, չէ՞։

Իշխանուհու դէմքը կաւիճի նման տժգունեց, երբ լսեց «կօշիկ» բառը, և սկսեց ամբողջ մարմնով դողդղալ.

—Դո՛ւ, ճիշտ գուշակեցիր, պատասխանեց