էր, ինչ որ օր. Կարօլինը: Նա կռացնում էր իր երկար, դեղին դէմքը, երբեմն այս, երբեմն այն կողմ, և իր գլխով չափ էր տալիս: Ծաղիկներից ոչ մինը նկատել էր փոքրիկ Իդային: Նա այնուհետև նշմարեց մի մեծ կապոյտ քրքում, որ խաղալիքների սեղանի մէջտեղ վեր վեր էր թռնում. քրքումը գնաց բաց արաւ տիկնիկի անկողնու վարագոյրը: Հիւանդ ծաղիկները այնտեղ պառկել էին. նրանք անմիջապէս վեր կեցան և գլխով նշան արին միւս ծաղիկներին, թէ իրանք էլ ուզում էին պարել: Նրանք իրանց նախկին զուարթ կերպարանքն ստացան և միւսներին խառնուելով անչափ ուրախացան:
Յանկարծ, սեղանից մի բան ընկաւ. Իդա նայեց. գաւազանն էր, որ վայր նետուեց, որպէս զի ինքն էլ ծաղիկների զուարճութեան մասնակցի: Նրա վրայ հեծել էր, մեծ ու լայն գլխարկ կրող մի մեղրամոմեալ տիկնիկ: Գաւազանը ծաղիկների մէջտեղ մի մազուրկա պարեց. փոքրիկ Իդան իր ծիծաղը չը կարողացաւ զսպել. գաւազանը շարունակեց պարել... Բայց, Իդայի խաղալիքների դարակից՝ մէկը սկսեց