Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուժգնութեամբ բաղխել: Անուշահոտութիւնների տուփի վրայ գտնուող մարդը վազեց մինչև սեղանը և մի քիչ բաց արեց դարակը: Յանկարծ Սօֆին վեր կացաւ և բոլորովին զարմացած իր շուրջը դիտեց.

—Ի՞նչ, այստեղ պարահանդէս կայ. ինչու համար ոչ ոք ինձ լուր չի տուեց, ասաց նա:

—Չէ՞ք հաճիր ինձ հետ պարել, առաջարկեց անուշահոտութիւնների տուփի մարդը:

—Ֆո՛ւ, ի՜նչ էլ կավալէր, հեգնեց նա և երեսը նրանից շուռ տուեց:

Նա դարակի վրայ նստեց, և սպասեց որ ծաղիկներից մինը գայ իրան պարի հրաւիրելու: Բայց նրանցից ոչ մինը չը ներկայացաւ: Ուշադրութիւն գրաւելու համար նա շատ հազաց, շատ «ըհ՜ը, ըհ՜ը» արեց, բայց իզո՜ւր. ոչ մի ծաղիկ չը մօտեցաւ նրան: Որովհետև ոչ մի ծաղիկ ուշ չը դարձրեց նրան: Այն ժամանակ Սօֆի դիտմամբ դարակից տախտակամածի վրայ դցեց իրան: Բոլոր ծաղիկները վազեցին նրա մօտ և հարցրին թէ արդեօք նրա մի տեղը ցաւե՞լ էր. ամենքն էլ շատ ազնիւ վարուեցին, մանաւանդ այն երկու ծաղիկները, որ