Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իր անկողնու պառկել էին: Նա պատասխանեց, որ ոչ մի ցաւ չէր զգացել: Իդայի ծաղիկները նրան շնորհակալութիւն յայտնեցին նրա փափուկ անկողնու համար և նրան առաջնորդեցին սրահի մեջտեղ, ուր փայլում էր լուսինը և սկսեցին պարել նրա հետ: Բոլոր միւս ծաղիկները շրջանակ կազմեցին նրանց դիտելու համար: Սօֆին, ուրախացած՝ նրանց ասաց.

—Այսուհետև կարող էք անկողնի մէջ պառկել, իսկ ես միևնոյն է, կը քնեմ դարակում։

—Սրտանց շնորհակալ ենք. մենք չենք կտրող երկար ապրել։ Վաղը արդէն մեռած կը լինենք: Բայց, ասա՛, փոքրիկ Իդային, որ մեզ թաղէ պարտիզում, այն տեղ, ուր թաղուած է փոքրիկ դեղձանիկը: Ամառը մենք յարութիւն կառնենք և աւելի գեղեցկացած կը գանք ձեզ մօտ, պատասսանեցին ծաղիկները։

—Ո՛չ, ես չեմ ուզում որ դուք մեռնէ՛ք, գոչեց Սոֆին և համբուրեց նրանց:

Բայց, նոյն րոպէին մեծ սրահի դուռը բացուեց և մի խումբ հիանալի ծաղիկներ պարելով ներս մտան: Իդա չէր կարողանում հասկանալ թէ որտեղից էին գալիս,