Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միայն թէ նա շատ փոքր է: Աշխատեցէ՛ք, որ նա մեծանայ, որովհետև ամենքը մեղրամոմից շինած գլխի չեն արժանանար: Ու այս խօսքերից յետոյ, խոշոր ասեղը այնչափ գոռոզութեամբ բարձրացրեց գլուխը, որ թաշկինակից դուրս ելաւ և ընկաւ խոհանոցի լուացարանի մէջ, երբ խոհարարուհին լուանում էր ամանները:

—Ա՜յ, այժմմենք կը ճանապարհորդենք, ասաց ասեղը, միայն թէ վախենում եմ որ չը կորսուեմ։

Արդարև կորսուեց:

—Ես արժանի չեմ այս տեղերին, ես չափազանց նուրբ եմ, ասաց ասեղը, մինչդեռ պառկել էր լուացարանի յատակում։ Բայց գիտեմ, թէ ո՛վ եմ ես, և այդ բաւական է, որ ինձ հպարտացնէ:

Եւ նա պահում էր միշտ իր յոխորտ կերպարանքն և ուրախ տրամադրութիւնը:

Մինչդեռ նա լուացարանի յատակին այդպէս ձգուել էր, նրա վրայից լողալով անցնում էին փայտի կտորտանքներ, յարդի շիւղեր, հին լրագրի պատառներ և այլն:

— Տեսէ՛ք, ի՜նչպէս այդ բոլորը լողում