Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

են ու չեն էլ կանգ առնում, ասաց ասեղը։ Նրանք չը գիտեն թէ ի՞նչ է պատահմամբ պառկել իրանց տակ—-ինձ նման մի ասե՜ղ։ Ա՜յ, ահա՛ օրինակի համար այս փայտի կտոը, որ անցնում է. նա աշխարհում միայն իր և իր նման փայտի կտորների վրայ է մտածում․․. Ահա՛ և մի յարդի շիւղ. ի՜նչպէս նա պտոյտ է գալիս, ի՜նչպէս նա կոտրտւում է. հէ՜յ, մի քիչ ուշադրութիւն դարձրո՛ւ շուրջդ. ապա թէ ոչ ոտքդ քարին կը խփես: Ահա նոյնպէս հին լրագրի մի պատառ: Այն բոլորը, ինչ որ տպուել էր այդ լրագրում, վաղո՜ւց մոռացուել է, բայց և այնպէս, նա հպարտանում է...: Իսկ ես՝ թէև համբերութեամբ պառկել եմ այստեղ, բայց գիտեմ, թէ ո՛վ եմ ես, և ի՜նչ է իմ արժեքը:

Յանկարծ, ասեղը նկատեց մի ինչ որ փայլուն բան, և նրան ադամանդ կարծեց։ Նա գարեջրի շիշի մի կտոր էր պարզապէս։ Բայց նա փայլում էր և խոշոր ասեղը՝ ներկայացնելով ինքն իրան՝ իրրև կրծքի մի գնդասեղ, սկսեց նրա հետ խօսակցել։

—Դո՛ւք, երևի մի ադաքանդ էք, հարցրեց։