Այս էջը սրբագրված է
—Ես անպիտան չեմ, ես մի ազնուազա՜րմ օրիորդ եմ, ասաց ասեղը։
Բայց ոչ ոք նրան չը լսեց։ Ասեղի մեղրամոմեայ գլուխը պոկուել էր և ասեղն ամբողջապէս սևացել էր: Բայց սև գոյնը հասակը աւելի նուրբ ու երկար է ցոյց տալիս, դրա համար էլ ասեղը աւելի քան երբէ՛ք նուրբ էր կարծում իրան:
—Ահաւասի՛կ ձուի ի կեղև, ասացին երեխաները, և ասեղը ցցեցին նրա վրայ։
—Կեցցէ՛ք, ասաց ասեղը. այժմ ես աւելի գրաւիչ դարձայ, քանի որ ես սև եմ և ինձ շրջապատող կեղևը բոլորովին սպիտակ է: Այսպէս ես կարող եմ ամենքի ուշադրութիւնը հրաւիրել իմ վրայ։ Բայց Աստուած տայ, որ ծովի հիւանդութեամբ