Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԵԱՆ ԸՆԿԵՐԸ




Խեղճ Ժանը շատ վշտացել էր, որովհետև հայրը հիւանդ էր և առողջանալու յոյս չը կար: Փոքրիկ սենեակում միայն իրանք երկուսն էին: Լամպան սեղանի վրա վառւում էր, հատնում, ու գիշերը անցնում էր։

—Դո՛ւ, բարի պտուղ հասար, Ժա՜նս, ասաց հիւանդ հայրը. դո՛ւ լաւ որդի ես, Աստուած քեզ օգնական ու պահապան լինի:

Յետոյ հայրը երկա՜ր ու քաղցր նայեց իր որդուն, խոր շունչ քաշեց ու մեռաւ: Նա ասես թէ քնում էր: Ժան լացաւ: Աշխարհում ոչ ոք ունէր, ո՛չ հայր, ո՛չ մայր, ո՛չ եղբայր, ո՛չ քոյր։ Խե՜ղճ Ժան: Անկողնու առաջ ծունր դրած՝ նա իր վախճանուած հօր ձեռըն համբուրեց ու դառն արտասուք