թափեց: Բայց աչքերը վերջապէս փակուեցին, և նա քնեց, գլուխը անկողնու կարծր փայտին կռթնցրած։
Այն ժամանակ նա մի տարօրինակ երազ տեսաւ: Արեգակն ու լուսինը իր առաջ խոնարհուեցին. տեսաւ հօրը ողջ և առողջ որ, ծիծաղում էր առաջուայ նման, երբ լաւ տրամադրութեան մէջ էր։ Մի փոքրիկ գրաւիչ աղջիկ՝ իր երկար և գեղեցիկ մազերի վրայ ոսկեայ պսակ դրած՝ ձեռքը Ժանին երկարեց: Եւ հայրը որդուն ասաց.
—Տե՛ս, ահա՛ նշանածդ, աշխարհի ամենագեղեցիկ աղջիկն է:
Յետոյ Ժան զարթնեց. գեղեցիկ տեսիլքը չքացաւ: Հայրը՝ սառը և մեռած՝ ձգուել էր անկողնու մէջ ու ոչ ոք կար նրանց մօտ: Խե՜ղճ Ժան։
Հետևեալ օրը՝ հօրը թաղեցին: Ժան դագաղի ետևից գնաց: Նա այլ ևս չը պէտք է տեսներ իր բարի հօրը, որին չափազանց շատ էր սիրում: Դագաղն իջեցրին փոսի մէջ և վրան հող լցրին։ Ժան երկար դիտեց դադաղի ծայրը, որ հողի տակից երևում էր տակաւին. բայց հողը լեցւում էր հա լեցւում. շուտով ամբողջ դագաղը հողով ծածկուեց։