գիտէին՝ թէ հանգուցեալը երկնքումն էր, և շատ աւելի մեծ ու գեղեցիկ թևեր ունէր, քան իրանք և թէ նա յաւիտեան բաղդաւոր էր, որովհետև երկրի վրայ բարիք էր միայն գործել։ Ահա՛ ինչու համար թռչնիկ ները գոհ և ուրախ էին:
Ժան տեսաւ, թէ ի՜նչպէս նրանք մեծ ծառերի վրայից թռչկոտում էին օդի մեջ, դնում էին հեռո՜ւ, շատ հեռո՜ւ: Ու ինքն էլ ցանկացաւ նրանց նման ճանապարհորդել: Նախ, փայտից մի մեծ խաչ շինեց երեկոյեան իր հօր գերեզմանի վրայ դնելու համար: Երբ խաչը երեկոյեան տարաւ, տեսաւ թէ գերեզմանը զարդարուած էր աւազով և ծաղիկներով: Գերեզմանը զարդարողները մի քանի ազնիւ անձեր էին որ սիրում և յարգում էին այդ բարի հօրը:
Յաջորդ օրը, առաւօտ կանուխ, Ժան ճանապարհորդական փոքրիկ ծրարը պատրաստեց, իր ժառանգութեան բաժինը՝ մօտ յիսուն և հինգ րուբլի՝ մէջքին կապեց սկսեց աշխարհ ման գալ: Նախ, գնաց գերեզմանատուն. իր հօր վրայ, հայր մեր սաց և գոչեց.
—Մնաս բարեաւ, հա՛յր: Ես էլ պիտի