Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ջանամ քեզ նման միշտ բարի լինել, որպէս զի դու ինձ համար աղօթես բարի Աստծուն:

Դաշտերում, բոլոր ծաղիկները թարմ ու շնորհալի էին արեգակի ջերմութեան տակ: Նրանք զեփիւռի առաջ խոնարհւում էին և կարծես մրնջում էին Ժանին. «Բա՜րի եկար, դու, հազա՛ր բարի. գեղեցիկ է մարգագետինը, չէ՞»։

Բայց, Ժան՝ վերջին անգամ ետ դարձաւ ու դիտեց հին եկեղեցին, ուր նրան մկրտել էին, և և ուր, ամեն կիրակի, գնում էր իր ալևոր հօր հետ փոքրիկ Յիսուսին աղօթելու համար: Նա, հեռուից՝ զանգակատան վերև, մի խորշի մէջ, կարմիր ու սրածայր գդակով եկեղեցու ոգին նշմարեց, որ թևով դեմքը արեգակից ծածկել էր։ Ժան մնաք բարևի նշան արեց նրան և փոքրիկ ոգին հանեց ու շարժեց իր կարմիր գդակը, ձեռքը տարաւ սրտին և իր մատների ծայրով համբոյրներ ուղարկեց, յաջողութիւն և բարի ճանապարհ մաղթելու համար: Ժան՝ այժմ խորհում էր այն գեղեցիկ բաների մասին, որոնց պիտի տեսնէր աշխարհում։ Նա գնաց հեռո՜ւ, հեռո՜ւ, շատ հեռո՜ւ, այնպիսի տեղեր, ուր երբէք նա չէր եղել։ Նա՝