Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ժան: Ես ո՛չ այլ ունեմ, ո՛չ հայր. ես մի խեղճ երեխայ եմ, բայց բարի Աստուածը ինձ կօգնէ:

—Ես էլ աշխալհ ման պիտի գամ, շարունակեց օտարականը. եթէ ուզում ես միասին ճանապարհորդենք, ընկեր լինենք:

—Ամենայն սիրո՛վ:

Ու միասին շարունակեցին նրանք առաջ գնալ։

Շուտով նրանք իրար սիրեցին, որովհետև երկուսն էլ բարի էին: Բայց Ժան նկատեց, որ անծանօթը իրանից աւելի գիտուն էր. նա շատ էր ճանապարհորդել և կարող էր ամեն բանի մասին խօսել:

Արեգակը բարձրացել էր արդէն երկնքում. հետևաբար մի մեծ ծառի տակ նստան ճաշելու համար: Մի պառաւ կին անց էր կենում նրանց մօտից: Նա այնքան ծեր էր, որ քայլում էր բոլորովին կռացած, յենուելով մի ձեռնափայտի, և կռնակին կրում Էր մի խուրձ, ո՛ր հաւաքել էր անտառից: ժան տեսաւ ողորենու երեք գաւազան, որոնց ծայրերը նրա գոգնոցից դուրս էին ընկնում։ Երբ նրանց առաջ հասաւ, պառաւը սահեց ու ընկաւ սուր ճիչեր արձակելով,