նրա համար, վանահայր վարդապետը, որ շրջում էր մեզ հետ, հայտնեց, թե ինքը հաշվել է, որ ընդամենը մի երկու հարյուր ռուբլի բավական կլինի Ս. Փրկիչը ազատելու համար:
Երկու հարյուր մեր ժամանակներում դա էլ փո՞ղ է հարյուրավոր մարդկանց համար:
Ս. Փրկիչը Անիի ամենագեղեցիկ օրերում մեծ հռչակ ստացած մի իշխանական տոհմի հուշարձան է: Նրան կառուցել է Սպլզարիպ մարզպանը որ մեկն էր Պահլավունի եղբայրներից: Արձանագրությունները վկայում են, որ Ապլզարիպ իշխանը այստեղ, եկեղեցու մոտ, ուներ մի ապարանք, որ նվիրեց իր եկեղեցուն մի ուրիշ բարերար զանգակատուն է շինել, եկեղեցին ունեցել է նաև ամառային և ձմեռային գավիթներ, բայց այդ բոլոր շինություններից ոչինչ չի մնացել: Քարակույտեր են թափված ամեն տեղ: Նրանց մեջ երևում են սյուների և կարնիզների կտորներ: Ավերումը տրորել, տակն ու վրա է արել ամեն ինչ անհեթեթ կույտեր կազմելով այստեղ: Մի ինչ որ հրաշքով ողջ են մնացել Ապլզարիպի դրած պատերը, որոնք, ինչպես երևում է արձանագրություններից Անիի շեն ժամանակներն էլ ավերվել են, բայց դարձյալ էլի վերանորոգվել են:
Պահլավունի իշխանների իսկական հայրենիքը այստեղից բավական հեռու էր՝ Նիգ գավառը Էջմիածինից դեպի հյուսիս, ուր այժմ էլ մնում է Պահլավունիների տոհմային ամրոցը Բջնին: Բագրատունի թագավորների ժամանակ պահլավունիները կարևոր դիրք բռնեցին Շիրակում, 10-րդ և 11-րդ դարերում անուն են հանում Ապուզամ իշխանի որդիները: Դրանցից երկուսը Վասակ և Վահրամ իշխանները մեր պատմության մեջ փառավոր անուն են ստացել իբրև քաջ զորավարներ, որոնք հերոսական մահ գտան պատերազմի դաշտում հայրենիքի թշնամիների դեմ կռվելիս: Վահրամ իշխանի հոյակապ դեմքը մենք դեռ առիթ կունենանք տեսնելու: Երրորդ եղբայրն էր Ապլզարիպը, որ միայն Անիի արձանագրություններից է հայտնի: Նա կոչվում էր մարզպան հայոց և իր իշխանական փարթամությունը ցույց է