Էջ:Անի.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց ծաղկավետ, պարտեզներից ավել մի քան չէր ներկայացնում։

Ծաղկոցաձորի մի կողը նկարագրեցի ես այն որ դարձրած է դեպի քաղաքը։ Մյուս կողը, աջը, որ Ալաջայի շղթայի կողմն է, այնպես սեպացած չէ պատի պես կտրված ու անմատչելի։ Պահպանելով մի զաոիվայր ու բարձր ձորակողի հատկությունները նա շատ տեղերում դյուրամատչելի է, և այդ տեղերից էլ ձորին են նայում քարայրերի խմբերը։

Ը

Առավոտյան անդորրությունն էր տիրում պարտեզների ձորում: Ոչ մի ձայն, ոչ թռչուն կա, որ իր երգով փաոաբանե բնության այս սքանչելի ժամերը, ոչ Ալաջայի ջուրն է ձայնծպուտ հանում, ոչ բնակչություն կա, որ կյանքի վլվլուկ մտցներ երկու բարձր մոխրագույն կողերի մեջ ամփոփված այս նեղ տարածությունը։ Քնած է ամեն ինչ, հավիտենական քնով է քնած, հավիտենական քուն՝ դա ինքը է մահն է այս կողմեբի միակ իրական անողորմ տերը։

Մեր խմբի խոսակցություններն են միայն որ ժամանակավորապես մի քանի րոպեով աղմուկում են մահվան խոր քունը։ Անիի ժայռոտ կողը այդ միապաղաղ վիթխարի պատը արձագանքներ է տալիս մեր ձայներին։ Արձագանքը փոխվում է միապաղաղ խուլ թնդյունի, երբ մեր խումբը ամբողջովին բարձր ձայնով սկսում է երգել։ Ձորը կենդանանում է։

Բայց պատահական այցելուների խմբերը, որքան էլ բազմաթիվ ու ստվար լինեն, չեն կարող փոփոխել մահվան հովտի դարավոր ճակատագիրը։ Ահա վերջացավ մեր երգը, վերջացավ և Ծաղկոցաձորի ժայռոտ պասը։ Մի ոլոր մոլոր ճանապարհ ձորի հատակից դնում է դեպի բարձր։ Մենք բռնում ենք այդ ճանապարհը, Եվ դարձյալ այն ամենը ինչ կա այստեղ - ձոր, շուր, ժայռեր, քարայրեր,