Էջ:Անի.djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են թողնում և դուք համարյա մոռանում եք, որ Բագրատունյաց մայրաքաղաքը ամբողջ դարեր ապրել է առանց թագավորների և ապրել է տեսնելով գեղեցիկ օրեր էր:

Այդ անթագավոր ժամանակների Անին չկա ձեր աչքի առջև Բագրատունիները զերում են հափշտակում են ձեզ այն վայրկյանից, երբ ձեր ոտը առաջին անգամ դիպչում է Անիի հողին և մինչև վերջը ձեզ այնպես է թվում, թե վերջին անբախտ ձաղիկի հետ աչք է փակել և նրա մայրաքաղաքը: եվ զարմանում եք երբ ձեզ ասում են, թե Բագրատունիներից հետո էլ երկար ու երկար ժամանակ եղել է գեղեցիկ Անի:

Ինձ պես տրամադրված էին և իմ բոլոր ընկերները և մենք ամենքս շրջում էինք այդ ավերված շինության մեջ, մեր տպավորությունների մեր դատողությունների մեջ վերաբերվելով նրան իբրև պալատի:

ներքին հարկը դեռ պալաաական հատկություններ չէ ցույց տալիս: Անցնում ենք սենյակից սենակը կան նեղ անցքեր կան խավար անկյուններ: Արդյոք ի՞նչ են եղել դրանք մառաննե՞ր, մթերանոցնե՛ր, ծառաների բնակարաննե՞ր, թե բանաեր երևում է, որ նույնիսկ շեն ժամանակն էլ բավական մռայլ տեսք է ունեցել այս պինդ կամարակապ ներքնահարկի ներսը:

Այդպես չէ վերևի հարկը ուր մենք բարձրացանք բակի կողմից թեև այդտեղ ավերանքը իր ամբողջ ուժի մեջ է, կատաղի, անզուսպ, բայց կան բեկորներ կան մանր փշրանքներ, որոնք առաջին իսկ հայացքից ժպտււմ են երեսիդ իբրև փառահեղության վկաներ: Այդ ժպիտները ավերանքի, ապականության կույտերի տակից կույտեր վերևից:

Դեռ ցածրում Ծաղկոցաձորի սկզբում մեր ուշադրությունն էին հրավիրել այս մեծ տան վրա, որ իր ամբողջ քայքայված հասակով պինդ կպած է ձորի շրթունքին և նայում է նրան իր արևմտյան պատի ամբողջ երկարությամբ: Բայց այնտեղից նայելիս՝ դուք պատրաստված պիտի լինեք իմանալու, որ դա տուն է և ոչ թե պատերի կտորների ինչ որ անհասկանալի մնացորդներ:Իսկապես պատի կտորներ են դրանք ժայռոտ լանջի գլխին ահագին պատռվածքներով,