Էջ:Անի.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հրեշավոր ճեղքերով միմյանցից բաճանված պատեր որոնց մեջ բացված ծակերով (պատուհաններով) մեջ է նայում շարունակ խորհրդապահ երկինքը։ Այստեղ միայն վերին հարկի այս մնացորդների մեջ միայն կարողանում եք փոքրիշատե ամփոփ հասկացություն կազմել մի մեծ հարուստ ապրանքների մասին։

Նայելով շուրջը նայելով պատերին սենյակների դասավորության, մարդ համոզվում է թե դա ապարանք է եղել մի փարթամ ու ունևոր մարդու բնակության համար Զորանոցի պահականոի, զիվանի կամ մի այլ պաշտոնարանի ենթդրությունը թվոմ է շատ անհավանական։ Ասում են թե թագավորական պալատ չեր կարող լինել մի այսպիսի վտանգավոր տեղ քաղաքի ծայրում։ Այս իսկ պատճառով այս շինությունը չէ կարող մի իշխննի րինակ մի պահլավունու, մի Զաքարյանի բնակատեղ էլ լինել։ Բայց ինչո՞ւ այդքան վճռական դեր հատկացնել տեղի դիրքին։ Այդ դիրքը նախ և առաջ շատ վտանգաոր չէ դարձում Ծաղկոցաձորի կողը, որ ուղղակի սկսվում է պատի ետևում շատ էլ դյուրամատչելի չէ դարձնում Անիի այս կողմը։ Երկրորդ՝ ինչո՞ւ ենթադրել թե թագավորը կմ այսինչ փառավոր իշխանը միայն մի հատ պալատ պիտի ունեցած լինի, այն էլ անպատճառ Միջնաբերդում։ Այս տեղի դիրքը կարող էր վտանգավոր լինել միայն պատերազմի պաշարման դեպքում։ Բայց Հայտնի է որ Անին խաղաղ ժամանակներ էլ շատ ու շատ է վայելե, իսկ այդ խաղաղ ժամանակներում՝ Ծաղկոցների հսկայական ձորի վրա բարձրացած այս տան մեջ բակվելը այնպիսի մի զվարճություն և բանաստեղծական գեղեցկություն էր, որիսի հազիվ թե մեկը գտներ Անիի մի ուրիշ կողմում։

Ոչինչ անհավատալի բան չկա այս շինության, այս բնության մեջ թե յստեղ չեր կարող մի իշխողի, մի հարուստի առատ վայելուչ կյանք ընթանալ։ Թշնամին եկավ, պաշարեց Անին - և ահա այս ապրանքի տերը տեղափոխվում է մի ապաով տեղ, հենց նույն միջնաբերդը։ Մի՞թե չի կարելի նթադրել և այսպիսի մի հանգամանք: Վտանգի միոցին։ Միջնաբերդ էին տեղափոխվում շատերը, ոչ միայն