Jump to content

Էջ:Անի.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տան երեխաների գերեզմանոց է եղել: Գոնե այս անունով է Քյուրքչյանը ներկայացնում մեզ այդ սիրուն մուտքի լուսանկարը:

Որ թագավորական տունը սեփական գերեզմանոց է ունեցել և Անիում, այդ վկայում է և մեր պատմագիրներից մեկը: Ամբողջ հարցն այն է, թե ո՞ւր գտնել նրան և ինչպես: Ահա մենք բարձրանում ենք Միջնաբերդի գլուխը։ Ի՞նչ է մնացել այստեղ:

Բարձրանում ենք արևելյան լանջով: Այդտեղից շատ մոտիկ են երևում այն շինությունները, որոնց ավերակները աչքի են ընկնում քաղաքի ամեն մի կողմից։ Բայց այդ կարճ տարածությունը մենք մեծ ջանքերով ենք կարողանում նվաճել: Լանջը մի լայն գոգավորություն ունի, որ վերևից մինչև ցած, շինությունների մոտից մինչև Ախուրյանի ձորի պռունգը լցված է քարերով: Սարսափելի կույտեր: Թեև մենք վաղ առավոտվանից արդեն շատ ենք սովորել, նրանց շատերի վրայով ենք անցել, բայց այս լանջր բոլորովին ուրիշ բան է: Քայլում ես դեպի բարձր, քայլում ես քրտինք թափելով, հող շատ քիչ ես տեսնում ոտներիդ տակ: Ամեն տեղ քարերի մեծ ու փոքր կտորներ, որոնք դժվարացնում են քայլդ կամ շարժվում են ոտներիդ տակ` հարկադրելով ջանքեր անել, որ ետ ու ետ չգնաս: Իսկ վերևից Անիի արեգակը այրող սլաքների տարափ է թափում:

Արդեն քարակաշկառների այս միապաղաղ տարածությունը մի հասկացողություն է տալիս, թե ո՞ր աստիճան ահավոր է եղել Միջնաբերդի կործանումը: Անհեթեթ քարակույտերը աննպատակ վայրենի, բնական բեկորներ չեն խլված ժայռերից դարերի ընթացքում: Ո’չ: Յուրաքանչյուր կտորը ունեցել է իր հայտնի պաշտոնը, կատարել է իր հայտնի դերը Միջնաբերդը կազմող շինությունների մեջ: Այն բոլորը ինչ թափված, այլանղակ կերպով կույտ-կույտ է արված այստեղ, մի ժամանակ եղել է համաչափ շարված միտք ու նշանակություն ունեցող վայելչություն, ճաշակ։ Բարձրացել է - ո՞վ գիտե երբ,– փոթորիկ, գուցե փոթորիկների մի ամբողջ շարք, որ տրորել, մանրել է անթիվ պատերը և լցրել է լանջի այդ գոգի մեջ իբրև անպետք մի շեղջակույտ, որ այսօր