Էջ:Անի.djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շուշու գավառի հարավային մասում՝ Վարանդա և Դիզակ գավառների սահմանների վրա, Թաղլար գյուղի դիմաց և Տող գյուղի ետևում բարձրանում է մի հսկա, ժայռերով պսակված սար, որի գլխին այսօր էլ երևում են հին բերդի մնացորդները, Բուղայի ժամանակ այդ էր Քթիշ բերդը[1]։ Նա պատկանում էր տեղական իշխանին, որին ժողովուրդը պարզապես «Երեցի որդի» էր անվանում, բայց որի իսկական անունը Եսայի։ Ժամանակի իշխանները կրում էին և հավելվածական անուն գլխավորապես արաբական, Եսային կոչվում էր և Աբու Մուսե։

Մեր պատմագիրներից մեկը (Մովսես Կաղանկատվեցի) Աբու Մուսեին անվանում է «Խաղաղության մարդ»։ Բայց այդ դժվար ու սև ժամանակում, երբ Հայաստանի դաշտերը ծածկված էին դիակներով և անմեղ արյունը արդարություն էր խնդրում երկնքից, Խաղաղության մարդն էր որ արտասանեց աշխարհ սասանեցնող խոսքը։ Բուղան, իր հաղթական-դայլային արշավանքը վերջացնելով, հասավ Պարտավ քաղաքը։ Ետ նայելով իր եկած ճանապարհը, բայց ինքը մի հաղթական զբոսանք է կատարել և ոչ ոք չկարողացավ դանդաղեցնել իր քայլը ոչ ոք չհամարձակվեց գլուխ բարձրացնել իր դեմ։ Հաղթանակի զբոսանքը դուրս էր եկել դժբախտ Հայաստանի սահմաններից անցել էր Թիֆլիսի վրայով, դեմ էր առել Կովկասյան լեռնաշղթային, և ամեն տեղ միևնույնը ամեն տեղ հնազանդություն, արյունոտ պատուհաս։

Մնում էր շատ քիչ բան։ Պարտավից դեպի հարավ, երկու օրվա ճանապարհի վրա ինչ-որ լեռներում, մնում էր ինչ-որ «Երեցի որդի», որ խաղաղության մարդն էր կոչվում։ Բուղան խրոխտ ու սպառնալից հրաման ուղարկեց այդ մարդուն՝ իսկույն գալ և գլուխ իջեցնել Բաղդադի խալիֆի խորության առաջ։ Մի քանի ժամանակից հետո լեռներից պատասխան եկավ, և Բուղան իմացավ, որ նորից պետք է իր

  1. Այսօր էլ այդ սարի վրա գտնվող վանքը ժողովրդի մեջ ունի Քթեշի վանք անունը, անշուշտ ապագա դարերի գործ է, որ այդ անունը սրբագրել հայացրել են, դարձնելով նրան «Գտիչ»։