Էջ:Անի.djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հեշտ հաղթանակների մի մեծ պատճառը նա էր անկասկած, նա իր հեղինակությամբ, իր հայությամբ ազդում էր իրանց բերդերում ամրացած իշխանների վրա, համոզում էր նրանց անձնատուր լինել: Կարծես ոչինչ ծանր զոհաբերություն չէր կանգնեցնում նրան իր նպատակին հասնելու համար:

Ի՞նչ էր դա: Մի ստոր, զզվելի դավաճան: Երկրի մարմնից ու արյունից գոյացած մի ցեց, որ կրծում, ոչնչացնում էր այդ երկրի կյանքը:

Գործերին նայեք՝ այո: Սակայն մեր պատմագիրները միաբան հավատացնում էին, թե դավաճան չէր Սմբատ սպարապետը, այլ իր երկրի բարելավության համար տոչորվող Հովհաննես կաթողիկոս պատմագիրը ասւմ է, թե սպարապետը, տեսնելով Բուղայի գործած «սասանությունը» տեսնելով, թե ինչպես նրա սուրբ կոտորում էր, «զմահ ի կենաս խառնեալ սակս աշխարհին իւրոյ փրկութեան» մեծ ընծաներով և խոնարհ գլխով գնաց նրա առաջ:

Բայց այդ ի՞նչ աշխարհ է, որի իրեղության համար Սմբատը «մահ խառնեց իր կյանքի հետ» այսինքն մեծ վտանգի ենթարկվեց: Թե նկատի ունենանք սրա «սպարապետ» տիտղոսը կարող կլինենք ասել, թե ամբողջ Հայաստնն էր նրա աշխարհը: Բայց թե ամբողջ Հայաստանի փրկության համար էր նա իր կյանքը վտանգում,- այդ մասին խոսք չէ կարող լինել, որովհետև մենք չենք տեսնում հայ իշխաններից մեկին պատկանած մի գավառ, որ Բուղայի ճիրաններից ազատված լինի Սմբատ սպարապետի ջանքերով: Ընդհակառակն նույն Հովհաննես կաթողիկոսը վկայում է, որ Բուղան երբեք այդպիսի բաներով չէ զբաղվել:

Մնում է «իր աշպարհի» իր սքերը հասկանալ իրանց ուղիղ, բուն նշանակությամբ, այսինքն՝ որ Սմբատը «մահը կյանքի հետ խառնեց» Բագրատունյաց տոհմի կալվածքները փրկելու համար: Եվ իրավ, այդպես էլ եղավ: Ալևոր սպարապետի