Էջ:Անի.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ա

Թեև հունիսը հասել էր իր վերջին բայց Թիֆլիսում սովորական տոթերը դեռ չէին սկսվել: Անձրևոտ ամառ էր համարյա ամեն օր շաբաթների ընթացքում հեղեղներ էին թափվում երկնքից: Նրանց շրջանը նոր էր վերջացել և օդի մեջ դեռ չէր չքացել նրանց թողած զովությունը:

Պարզ լուսնկա գիշեր էր: Թիֆլիսի վոկզալում չկար սովորական աղմուկը իրարանցումը և գծի վրա կանգնած գնացքը, որ կես ժամից հեռս պիտի մեկներ դեպի Ալեքսանդրապոլ, մի տեսակ տխուր լռության մեջ էր թաղված: Մեր խումբը բաղկացած էր յոթը հոգուց: Խոսում էինք վաղվա գրական տոնի մասին: Երկու մարդիկ մեր պատ մության մեջ անմահացել են իբրև թարգմանիչներ և եկեղեցին էլ այդ անունով է նրանց տոնում: Սահակին և Մեսրոպին նվիրած օրը արժե ամեն տարի դրական ուխտագնացության օր դարձնել, ասում էր մեզանից մեկը: Ամենքս համաձայն էինք, ամենքս խոստում տվինք թեև չգիտեինք՝ հե՞շտ է կատարելը։

Երկրորդ զանգակը հիշեցրեց հին ասացվածքը—«Ճանապարհորդը պիտի ճանապարհի վրա լինի»: Գիտեինք որ Ալեքսանդրապոլի երկաթուղին խուլ ճաապարհներից է, ամառվա այս պահին ճանապարհորդներ քիչ կունենա և մենք հանգիստ կտեղավորվենք երկրորդ կարգի վագոնում: Բայց ներս մտնելը բավական էր որ մենք զգայինք, թե Անդրկովկասյան երկաթուղիները առհասարակ չեն սիրում, որ ճանապարհորդները հարմար ու հանգիստ տեղեր ունենան: Վագոնը մինչև պռունգները լցված էր մարդկանցով: Մի կերպ դարսեցին մեր իրերը, մի կերպ տեղավորվեցինք նստարանների ծայրերին և ճանապարհ ընկանք: