Էջ:Անի.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է հողի մարդկանց: Մի քանի հայ գյուղեր երկաթուղու գծի վրա են, մի քանիսները կայարաններ են: Կանաչ դաշտերի մեջ նստած կոպիտ, նահապետական քարակույտեր են աչք շոյող ոչ մի տեսարան մարդկային այդ բնակությունների մեջ: Աղքատությունը աչք է ծակում ամեն մի քայլում:

Գնացքը այդ պատառոտուն խեղճությունների մոտով անցնում է դանդաղ, «տոտիկ-տոտիկ», ինչպես կասեր Ալիշանը, եթե մեզ հետ լիներ: Ալեքսանդրապոլի երկաթուղին շատ ծանրագնաց է: Միջին թվով մարդատար դնացքը մի ժամում 20 վերստից ավել չէ անցնում, այսինքն փոստային սայլակից երկու անդամ արագ: Պատճառներից առաջինը, իհարկե, լեռնային դիրքն է, ճանապարհը կամ դեպի բարձր է դնում, կամ դեպի ցած հարթ ու հավասար տեղերը շատ չեն: Տեղեր կան, ուր գնացքը այնքան դանդաղաշարժ է, որ թվում է թե ոտով կարելի է դնալ նրա հետ:

Բայց և այնպես երկաթուղի է դա և կատարում է փոխադրությունը այնպիսի արագությամբ, որի մասին հազա րավոր տարիների ընթացքում հասկացողություն չունեին այս սարոտ երկիրները, համեմատորեն դատելով, կարելի է ասել, որ ուղևորը թռչում է շոգիի թևերի վրա: Թռչելով, դուք խորին անձկությամբ եք դիտում այն հետամնացությունը, այն ան շարժ, մերկ, ու քաղցած նահապետականությունը, որ ցույց են տալիս ձեզ գյուղերը ճանապարհի երկու կողմից։ Ե՛րբ պիտի նրանք էլ թռչեն դեպի առաջ, ե՛րբ պիտի տարածություններ թողնեն այս իրականության և մի լավ ապագայի մեջ:

Դեռ մինչև կեսօր ժամանակ շատ կա: Վագոններում վառում են ճրագները և րոպե չանցած՝ գնացքը, սատկացնելով իր դղրդոցը խրվում է կատարյալ մթության մեջ: Ջաջուռի մեծ թունելն է 5-6 րոպեի ճանապարհ, որ փորված է լեռնային շղթայի մեջ: Մինչև այստեղ գնացքը դեպի սարն էր գնում: Դուրս գալով թունելից նա սկսում էէ իջնել բարձրությունից, ահագին պտույտ տալով: Իջնոմ ենք Ալեքսանդրապոլի վրա: Ուղևորը մի նոր աշխարհի մեջ է:

Մի կողմից այն է՝ հյուսիսային կողմից Ջաջուռի այս էեռնաշղթան է որ գնում է դեպի արևելք։ Նրա դիմաց, հյուսիս