Էջ:Անի.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեր ճանապարհը սկսվեց Ալեքսանդրապոլի արևմտյան ծայրից: Առաջ մենք գնում էինք խճուղով, անցանք Արփաչայ գետը, որը մի ժամանակ ռուս-թուրքական սահմանագիծն էր կազմում: Ապա դուրս եկանք խճուղուց և մտանք գյուղական նեղ, անմշակ արահետները: Ալեքսանդրապոլից Անի կարելի է գնալ երեք-չորս ուղղությամբ: Ալեքսանդրապոլից յուրաքանչյուր կառապան այնպես լավ է ճանաչում այդ ճանապարհները, որ կարող է աչքերը փակած տանել ուղևորին և չսխալվել, նույնպես լավ գիտի նա և ուղեցույցի դեր կատարելը: Երբ նա լուռ ու մունջ նստած է իր տեղը, ամբողջապես զբաղված իր ձիաներով, դուք հասկանում եք, որ շրջակայքում ուշադրության արժանի որևէ բանով հայտնի տեղ չկա: Բայց հանկարծ տեսնում եք, որ նա ետ նայեց դեպի ձեզ, մտրակով ցույց տվեց մի ուղղություն և արտասանեց այս կամ այն գյուղի, այս կամ այն գյուղի, այս կամ այն բլրի անունը: Նա բացատրություններ էլ կտա, թե ինչ կա այդ գյուղում, ինչ է այդ բլուրը: Օրը զով է ինչպես վայել է Շիրակի լեռնադաշտին, արեգակը տաքացնում է, բայց չի այրում: Շուրջդ կանաչ տարածություններ են գալիս բլուրներ, նրանց մեջ ձևանում են ձորակներ, բայց դաշտավայրի ընդհանուր բնավորությունը մնում է անփոփոխ: Կանաչ արտերի մեջ պտույտներ է գործում գյուղական ճանապարհը նա ունի հարյուրավոր և էլ ավելի խոչընդոտներ ծածկված է քարերով, կոշկոռներով, խորդուբորդերով և կառքը անդադար երերվում է, անողորմ կերպով օրորում, մի կողմից մյուս կողմն է գցում իր մեջ նստածներին, կամ բարձրանում է կամ ցած գլորվում, կամ կողքի վրա է գնում նեղ կածանով և դուք ամեն րոպե սպասում եք, թե ահա նա շուռ կգա կամ, թե խրվում է կես չորացած խոտերի մեջ: Կանաչ դաշտերում հանդիպում են գեղեցիկ, սովորաբար փոքրիկ, մոխրագույն, խեղճ գյուղեր: Առաջին գյուղը, որի միջով անցանք մենք թուրքաբնակ էր: Որքան տնանկություն, որքան աղբ ու անմաքրություն է ցուցահանված նեղ, հոտած փողոցներում: Բայց այսպես է դրությունը ամեն տեղ այսպիսի տեսք ունեն և հայաբնակ գյուղերը: Եվ նկատեցեք, դարերով տիրողները թուրքեր էին, ընդամենը 25 տարի